Կայքի հղումներ

    

 

Իսլամի մասին


 

Իսլամը համարվում է Աբրահամից սերող վերջին կրոնը, որն սկսեց տարածվել 610 թվականից` Մոհամմադ մարգարեի կողմից: Այս կրոնն ընդամենը կես դարում դարձավ Ասիայի  և Աֆրիկայի մայրցամաքների բնակիչների հիմնական կրոնը:

Իսլամ բառացիորեն նշանակում է հնազանդ լինել, իսկ կրոնական առումով` Աստծուն հնազանդ լինել և Նրան hավասար ոչինչ չհամարել: Այս կրոնի հետևորդները կոչվում են մուսուլմաններ: Ուստի, Ղուրանի այաներն ընթերցելը  իսլամը ճանաչելու լավագույն ճանապարհն է: 

Իսլամը  տարբերություն չի դնում աստվածային մարգարեների միջև և ասում է, որ բոլոր մարգարեները եկել են քարոզելու նույն կրոնը` տարբեր ձևերով և տարբեր շրջանակներում: Այսօր իսլամը աշխարհի ամենաճանաչված կրոններից է և աշխարհագրական առումով ամենատարածվածներից` սկսած Աֆրիկայի արևմուտքից մինչև Ասիայի հարավ-արևելք: Այս աստվածային կրոնը ներկա է աշխարհի բոլոր երկրներում, բացի Վատիկանից և իր հետևորդների քանակի առումով համարվում է երկրորդը` քրիստոնեությունից հետո: 

Իսլամը մոտավորապես մեկ միլիարդ 500 միլոն հետևորդ ունի և տարածված է Միջին արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում ու Ասիայի տարբեր շրջաններում: Արաբները կազմում են մուսուլմանների 20 տոկոսը: Իսլամական ամենամեծ երկիրը Ինդոնեզիան է, որտեղ ապրում է աշխարհի մուսուլմանների 13 տոկոսը: Մուսուլմաների 31 տոկոսը ապրում է Հնդկական թերակղզում, ինչպես նաև Ռուսաստանում, Չինաստանում, Բալկաններում և Կարիբյան կղզիներում:  

Իսլամը համարվում է Աբրահամից սերող վերջին կրոնը, որն սկսեց տարածվել 610 թվականից` Մոհամմադ մարգարեի կողմից: Այս կրոնն ընդամենը կես դարում դարձավ Ասիայի  և Աֆրիկայի մայրցամաքների բնակիչների հիմնական կրոնը: Իսլամ բառացիորեն նշանակում է հնազանդ լինել , իսկ կրոնական առումով` Աստծուն հնազանդ լինել և Նրան hավասար ոչինչ չհամարել: Այս կրոնի հետևորդները կոչվում են մուսուլմաններ: Ուստի, Ղուրանի այաներն ընթերցելը  իսլամը ճանաչելու լավագույն ճանապարհն է:

Գաղափարախոսության սկզբունքները

Իսլամը հենված է երեք հիմնական սյուների վրա, որոնցից առաջինը հավատքն է, այսինքն մուսուլմաը հավատում է միակ Աստծուն:

2. Մուսուլմանը հավատում է մարգարեներին, ովքեր ուղարկվել են Աստծո կողմից` մարդկանց  ճշմարտությունը ցույց տալու համար: Մուսուլմանը նաև հավատում է, որ  Մոհամմադ Մոսթաֆան Աստծո վերջին մարգարեն է:

3. Մուսուլմանների գաղափարախոսության կարեւոր մաս է կազմում հանդերձյալ կյանքը, որտեղ առաքինի մարդիկ և չարագործները ստանում են իրենց արարքների պատասխանը: 

 

Իսլամ կրոնի առանձնահատկությունները

1. Բանականություն

Իսլամը բանականության ջատագովն է: իսլամի տեսակետից պետք է ուսումնասիրելով հավատալ: Ղուրանը մերժում է հավատքը պարտադրելու ցանկացած քայլ:

 2. Իսլամը որպես գիտության կրոն

 Իսլամն այն կրոնն է, որ համոզված է գիտությունը, բանականությունը, հավատաքը, իմաստությունն ու առաքինությունը շաղկապված են միմյանց: Իսլամի մարգարեն այս կապակցությամբ ասել է  յուրաքանչյուր մուսուլման պետք է գիտելիք ձեռք բերի: Նա ասում է, այն գիտնականը, որի գիտությունից օգուտ են քաղում մարդիկ, ավելի բարձր է գնահատվում, քան 70 հազար կրոնավորներ:

3. Ղուրան

Ղուրանը որպես աստվածային խոսք, ներշնչվել է Աստծուց իսլամի մարգարեին և յուրաքանչյուր բառ, որ գրված է այս սուրբ գրքում պատկանում է աստծուն:

4Իսլամի իրավաբանական համակարգը

Իսլամն ունի յուրահատուկ իրավաբանական համակարգ: Իսլամը, որպես աշխարհայացքային համակարգ, ունի մարդու իրավունքների իր տեսակետը: Ղուրանում խոսվում է հավասարության, հավատքի ազատության, մասնավոր սեփականության և այլ իրավունքների մասին` ներառելով տնտեսական, սոցիալական և քաղաքացիական իրավունքներ:

5. Իսլամում բոլոր մարդիկ ունեն նույն էությունը

Մարդիկ տարբեր են, բնակվելով տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում: Սակայն նրանք բոլորն ունեն նույն բնույթն ու էությունը; Հարատեւ է այն կրոնը,որի    սկզբունքները համապատասխանում են մարդու էությանն ու բնույթին: Իսլամի հարատեւությունը հանդիսանում է սրանում:

 

Ղուրան

Մուսուլմանների կարծիքով, Ղուրանն աստվածային հրաշագործ գիրքն է, որ գրվել է արաբերեն և Աստծո կողմից ու Գաբրիել հրեշտակի միջոցով ներշնչվել  իսլամի մարգարեին:

Մուսուլմանների կարծիքով, Ղուրանի ներշնչումը տեղի է ունեցել երկու փուլով: Առաջին անգամ այն  ներշնչվել է իսլամի մարգարեին միանգամից  և ամբողջությամբ, իսկ երկրորդ անգամ` 23 տարվա ընթացքում:

Ղուրանը մուսուլմանների ամենակարևոր կրոնական գիրքն է: Մուսուլմաններն այն համարոմ են հրաշք և Մոհամմադի մարգարեության ապացույցը: Իսլամական բոլոր ուղղությունները միակարծիք են Ղուրանի բովանդակության հարցում: Մուսուլմանները համոզված են, որ Ղուրանը անսխալ է և քարիմ այսինքն` Մեծ և ողորմած և մաջիդ`սիրելի և փառավոր:  

 

Արաբերեն լեզու

 Իսլամն առաջին իսկ օրից տարածվեց աշխարհի մի քանի վայրերում, որտեղ բնակվում էին տարբեր մշակույթներով ու լեզուներով ժողովուրդներ: Այս տարածքների ժողովուրդներին գրավեց իսլամի կոչը` արդարության և հավասարության մասին: Եւ Աստծո խոսքը  ամբողջությամբ հասկանալու նպատակով, նրանք սկսեցին սովորել Ղուրանի լեզուն՝ արաբերեն: Այսպիսով` առաջին անգամ մարդկային հասարակությունների մեջ սկսեց տարածվել միջազգային լեզու, որն էլ իր հերթին խթան հանդիսացավ իսլամական երկրների  գիտնականների միմյանց հետ շփման  և  գիտության զարգացման համար:


Հրապարակվեցին արաբերեն լեզվով գրքեր, արաբերենի թարգմանվեցին այլ քաղաքակրթությունների գիտական ստեղծագործություններ: Հարստացավ մարդկային գիտական ու մշակութային ժառանգությունը:

 

Մոհամմադ Էբն Աբդոլլան` իսլամի մարգարե

Իսլամի մեծ մարգարե Մոհամմադ Մոսթաֆան ծնվել է 570թ. Մեքքայում և մահացել 623թ.: Իսլամում նա համարվում է աստվածային վերջին մարգարեն: Երտասարդ տարիքում, Մոհհամադ մարգարեն եղել է առևտրական:Նրա կնոջ անունն էր Խադիջե:

Մարգարեն Մեքքայում հռչակված է եղել որպես Մոհամմադ Ամին; Դա նշանակում է վստահելի Մոհամմադ: Նա իր կյանքում երբեք չի խոնարհվել ոչ մի կուռքի առջև և հեռու է եղել շվայտ կյանքից:

Իսլամի մարգարեն երկար ժամանակ ապրել է «Հարա» քարանձավում և երբ 40 տարեկան էր Աստծո կողմից նշանակվեց որպես մարգարե: Իսլամի մարգարեն, ինչպես և մյուս աստվածային մարգարեները, իր կյանքի ընթացքում մարդկանց աստվածապաշտության էր հրավիրում, հորդորելով նրանց հետևելու բարոյական արժեքներին և ստեղծելու իսլամական հասարակություն: Նա Մեքքայում այս ուղղությամբ պայքարեց 13 տարի, սակայն շատ քչերն իսլամ ընդունեցին: Առաջինը, ով հավատաց նրան, Ալի Էբն Աբութալեբն էր և հետո մարգարեի կինը` Խադիջեն: Իհակե, մարգարեն ու նրա հետևորդները այս ընթացքում շատ ճնշումների ենթարկվեցին, որից հետո մարգարեն պարտավոր եղավ իր հետևորդներից կազմված մի խմբի հետ գաղթել «Յասրեբ» քաղաք: Յասրեբը հետագայում անվանափոխվեց «Մադինայի»: Այն պահից, երբ մարգարեն մտնում է Մադինա, սկսվում է  իսլամական թվագրությունը:

Մարգարեին հաջողվեց Մադինայում նոր հասարակարգ ստեղծել: Մինչ այդ  մի շարք պատերազմներ տեղի ունեցան մուսուլմանների և Մեքքայի ցեղախմբերի միջև և վերջապես մարգարեն իր հատևորդների օգնությամբ, որոնց թիվը հասնում էր 10 հազարի, գրավեց Մեքքան: Իսկ դրանից հետո Արաբական թերակղզու բնակչության մեծ մասը ընդունեց իսլամը:

Մարգարեն իր կյանքի վերջին տարին անցկացրեց Մեքքայում և կատարեց իր վերջին ուխտագնացությունը: Մահվանից երեք ամիս առաջ, Մադինայից վերադառնալիս, Մեքքայի և Մադինայի միջև գտնվող «Խոմի Ղադիր» շրջանում, իմամ Ալի էբն Աբիթալեբին Աստծո հրամանով նշանակեց որպես իր ժառանգորդը և այդպիսով որոշեց, թե իրենից  հետո ով է ղեկավարելու մուսուլմաններին: Այնուհետև իսլամի մարգարեն հիվանդության պատճառով մահանում է: