Կայքի հղումներ

    

 

 

Շիա դավանանքի գաղափարախոսությունը

 

Պատմական որոշ աղբյուրների համաձայն, իսլամի մեծ մարգարեն կյանքի վերջին օրերին Մեքքա կատարած վերջին ուխտագնացությունից  վերադառնալիս «Ղադիրե Խոմ» շրջանում իր հետեւորդների ներկայությամբ Ալի Էբն Աբի Թալեբին հռչակեց որպես իր ժառանգորդը: Այս պատմական միջադեպը իսլամական ոչ մի ուղղության կողմից  չի հերքվում,գոյություն ունեցող տարաձայնությունները վերաբերում են այս իրողության մեկնաբանությանը:

 Շիա դավանանքի հետեւորդները համոզված են, որ Ալի Էբն Աբի Թալեբն է իսլամի մարգարեի լիիրավ ժառանգորդը եւ իսլամական հասարակության առաջնորդը Մարգարից հետո:

 Երբ մահացավ իսլամի մարգարեն եւ չիրականացավ նրա ցանկությունը իրեն հաջորդողի վերաբերյալ, խորացան մուսուլմանների միջեւ տարաձայնությունները, ինչի հետեւանքով  նրանք բաժանվեցին երկու խմբի՝շիա եւ սուննի:

  Շիան հիջրաթի առաջին դարի վերջերին կարողացավ որպես անկախ եւ կուռ  գաղափարախոսություն ներկայանալ, ինչը արդյունքն էր շիաների հինգերորդ առաջնորդ Իմամ Մոհամադ Բաղերի ջանքերի:

 Այսօր շիաները համարվում են նաեւ Ահլե Բեյթի գաղափարախոսության հետեւորդներ: Բեյթը իսլամական բառ է, որը հանդիպում ենք Ղուրանում եւ իսլամական այլ աղբյուրներում:

 Ահլե Բեյթ նշանակում է Մարգարեի մերձավորների  խումբը: Մուսուլմանները բոլոր տարաձայնություններով հանդերձ հարգում եւ պաշտում են նրանց:

 Շիաների կարծիքով իսլամի մարգարեի մերձավորներներն են Ֆաթիման ու տասներկու առաջնորդները , որոնցից առաջինը Ալի Էբն Աբի թալեբն է եւ վերջինը՝ Իմամ Մահդին:

 Շիաների կարծիքով այս տասներկու իմամները համարվում են Մոհամմադ մարգարեի ժառանգորդները:

 

Շիա դավանանքի համաձայն Մահդին այն խոստացած իմամն է, որի հայտնվելու մասին ավետել են բոլոր երկնային կրոնները:

 Շիաները համոզված են, որ Իմամ Մահդին այժմ կենդանի է եւ հայտնվելու է դատասատնի օրը: Այդ օրը Հիսուսը նույնպես նրա հետ է լինելու եւ աղոթելու են միասին: