Կայքի հղումներ

    

 

Մեհրաբ

     Մեհրաբը մզկիթներում գրեթե նույն դերն է կատարում, ինչ ոչ խորանը եկեղեցիներում: Բոլոր մզկիթները խորան կամ մեհրաբ ունեն: Մեհրաբները մզկիթի ներսում կառուցված խոր ու ներս ընկած տարածքներ են, որոնք ղեբլեի՝ Մեքքայում գտնվող իսլամական կրոնի սրբազան կենտրոնի կողմն են մատնանշում:

 Հոգևոր առաջնորդը կանգնում է այնտեղ, և նրա ետևում շարքով նամազի են կանգնում բոլոր մահմեդական հավատացյալները:

      Խորանը մզկիթի շաբեսթանի ամենակարևոր բաժինն է.  այդ պատճառով յուրահատուկ ուշադրություն է դարձվում նրա զարդարանքին ու գեղեցկությանը: Խորաններում կատարված ծեփագործերն ու սալիկապատումները այնքան նուրբ ու աչք շոյող են, որ երբեմն, իրոք, ապշեցնում են իրենց ճոխությամբ ու հրաշակերտությամբ: Նույնիսկ, կարելի է ասել, որ մեհրաբներում են ի մի բերված մզկիթի ողջ գեղեցկությունն ու նրա կառուցող վարպետների գեղարվեստական տաղանդը: