Կայքի հղումներ

    

Գմբեթ

     Հեռու անցյալներում, երբ ցանկանում էին բարձր առաստաղներ կառուցել, ստիպված էին լինում դրանց ներքևում կանգնացնել սյուներ, որպեսի ծածկը չփլվի: Սակայն, այս սյուները խանգարում էին մարդկանց: Հետևաբար, ճարտարապետները որոշեցին առաստաղները կառուցել այնպիսի եղանակով, որ այլևս տվյալ սյուների կարիքը չզգացվի: Ուստի սկսեցին առաստաղները շինել կիսակամարի տեսքով, ինչի հետևանքով էլ առաստաղները լինում էին այնքան ամուր ու կայուն, որ այլևս սյուների անհրաժեշտությունը չէր զգացվում: Այս կամարաձև առաստաղները գմբեթ են կոչվում:                     

                            

   Գմբեթները գեղեցկացնում են մզկիթի արտաքին տեսքը: Նրանք հաճախ բարձր են ու հեռու տարածությունից՝ տեսանելի: 

Պարսկական մզկիթների գմբեթները, հաճախ աղյուսով են կառուցվում, որոնք ծածկվում են ջնարակված հախճաղյուսներով, ինչը, առավել գեղեցիկ տեսք և դիմացկունություն է պարգևում նրանց: