Կայքի հղումներ

    

     Մինարեթ

    

  Մինարեթը մզկիթում բարձր աշտարակ է: Երբ հասնում է նամազ կարդալու պահը, մուեզզինը՝ մահմեդական կրոնավորը, որ մզկիթի աշտարակից աղոթքի է հրավիրում հավատացյալներին  կանգնում է նրա գագաթին ու բոլոր մահմեդականներին նամազի է հրավիրում:

      Նախաիսլամական Պարսկական ճարտարապետության մեջ մինարեթը ծառայել է որպես ճամփորդներին ճանապարհ ցույց տվող մի նշան: Նրա գագաթին կրակ էին վառում, որպեսզի ճամփորդները հեռվից նշմարեն այն ու գտնեն իրենց ուղին: Իսկ մոգպետները, հսկում էին մինարեթների կրակը:     Մինարեթը պարսիկներն են ավելացրել մզկիթի կառույցին: Հին մզկիթները, որոնցից էր Յազդի «Ֆահրաջ» մզկիթը, ունեին միայն մեկ մինարեթ, սակայն հետագայում կառուցվեցին նաև երկու մինարեթներ ունեցող մզկիթներ:   

     

 Մզկիթների   մինարեթները   հաճախ զարդարված են ջնարակված սալիկներով ու որմնագրություններով: 

Պարսկական եզակի ու անզուգական մինարեթներից են Սպահանի «Չահար բաղ» մզկիթի և Դամղանի թարիխանեի մինարեթները: