Կայքի հղումներ

    

Մենբար

 

 Մենբար բառն արաբերեն նշանակում է աստիճանավոր գահ:

Առաջին մենբարները դեռևս իսլամի մարգարեի կենդանության օրոք են պատրաստվել և դարերի ընթացքում նրանց ձևը հասել է կատարելության:

Պատմում են, որ Մումամմադ մարգարեն բանախոսելիս հենվում էր Նաբավի (իսլամի առաջին մզկիթը, որ մարգարեի քաջալերանքով ու առաջին մուսուլմանների աջակցությամբ կառուցվեց Մեդինա քաղաքում) մզկիթի սյուներից մեկին և մուսուլմաններին մեկնում նոր կրոնի շարիաթն ու կանոնակարգը:

Որոշ ժամանակ անց հավատացյալները զգացին, որ այդ դիրքով մարգարեն հոգնում է և վերջինիս առաջարկեցին պատրաստել նրա համար մի այնպիսի բարձրադիր աթոռ , որ  մարգարեն խոսելիս դրա վրա նստի եւ նրան լսեն ու տեսնեն բոլորը: Այդ գաղափարն արժանացավ մարգարեի հավանությանն ու այդպիսով կառուցվեց իսլամի առաջին մենբարը:           

Նախկինում մենբարները հիմնականում փայտից էին պատրաստում, ներկայումս մենբարի կառույցի մեջ թե փայտ և թե մետաղ է օգտագործվում, իսկ երկարությունն ու բարձրությունն էլ որոշվում է ըստ տեղադրման վայրի չափերի: Երևանի Կապույտ մզկիթի մենբարն էլ փայտից է և կիրառվում է ամենօրյա աղոթքի ժամանակ: