Կայքի հղումներ

    

Կնիք՝մոհր

Նամազի սյուներից մեկը սոջդեն է:

Սոջդե կոչվում է այն ծիսական դրությունը,  երբ անձն իր ճակատը դնում` իջեցնում է  գետնին և դրանով խոնարհություն արտահայտում արարչի առջև: Իսլամում խոնարհության և հնազանդության, միաժամանակ` մեծության և վսեմության նշան համարվող  սաջադեն հնարավոր է միայն Արարիչ Աստծո առջև, բայց միևնույն ժամանակ, քանի որ սաջադեն նաև հարգանքի ու դաստիարակության նշան է, դատապարտելի չէ, որ Հովսեփի եղբայրները նրա առջև սոջդե կատարեցին և այդ սոջդեն հենց հարգանքից ելնելով էր:

Իսլամական ուսմուքները   ընդունում են, որ սոջդեն  պիտի մաքուր նյութի վրա  կատարվի և այդ ուղղություններից ահլե բեյթի՝ այսինքն՝ Մուհամմադ մարգարեի սերունդների իշխանությունն ընդունողների հետևորդները (շիաներ)  հավատացած են, որ սոջդեն պիտի հատուկ իրերի վրա կատարվի և չի կարելի ամեն մի մաքուր առարկայի վրա սոջդե անել: Ահլե բեյթի հետևորդների տեսակետով՝ այն իրերը, որոնց վրա կարելի է սոջդե կատարել,  հետևյալն են՝

 

  1. Հողե կամ քարե գետինը
  2. Այն ամենը, ինչ ստացվում է հողից (բացառությամբ՝ սնունդի և հագուստի), օրինակ` փայտը կամ էլ դրանից ստացվող նյութերը, ինչպիսին է թուղթը, ինչի վրա սոջդե անելը ճիշտ է:

Քանի որ  մարդու տրամադրության տակ մշտապես հող կամ գետին չի լինում, մի կտոր թրծված կավ կամ հող՝ կնիք (մոհր) է օգտագործվում: Վերջինս կլորաձև մի կավակտոր է, որի վրա հաճախ իսլամի սրբերի կամ էլ Աստծո անունն է փորագրվում: Շիական իսլամի հետևորդները նամազ կատարելիս ճակատը դնում են գորգին դրված սոջդեին և առավել մոլեռանդ հավատացյալները սովորաբար աղոթելիս այնպիսի ուժով են հարվածում այդ մոհրին, որ վերջինիս հետքը տպվում է իրենց ճակատներին: Ահլե բեյթ ուսմունքի հետևորդները համոզված են, որ համաձայն  մեզ հասած ավանդությունների՝ իսլամի մարգարեն հողի կամ գետնի վրա էր սոջդե կատարում և մարգարեին հետևելու պատճառով էլ հողի կամ գետի վրա սոջդե կատարելը միակ ճիշտ եղանակն է: