Կայքի հղումներ

    

Հոգևոր ուսումնարան  

Երևանի Կապույտ մզկիթը համարվում է մզկիթ-դպրոց: 

Բուն մզկիթի շենքը մաս է կազմում շարքով ձգվող շինությունների, որոնք ունեն ուսումնական, կրթական և այլ կիրառություններ: Իսլամական ճարտարապետության մեջ նմանատիպ դպրոցների բազմաթիվ օրինակներ կան: Առաջին հայացքից էլ Կապույտ մզկիթի մթնոլորտը դպրոց է հիշեցնում: 

Մզկիթ-դպրոցի ճարտարապետության մեջ կարևորագույն նշանակություն ունի  շինությունների մեջտեղում գտնվող ծառածածկ ու սալահատակված բակը, որի կենտրոնում էլ արևելյան կառույցների անբաժանելի մաս կազմող ջրավազանն է:

Այս հատվածը շրջանակված է մոտ յոթանասուն տարի առաջ տեղադրված քարե նշանաքարերով ու երկաթե ճաղապատ ցածրիկ ցանկապատով: Առաջներում նմանատիպ բակերը օգտագործվում էին իբրև պատսպարան արևոտ եղանակին, հավատացյալները, ինչպեսև հոգևոր առաջնորդները կարող էին մնալ այդ տարածքում նամազից հետո և մզկիթի խաղաղ մթնոլորտում զրուցել ու քննարկել բազմաթիվ հարցեր: