Կայքի հղումներ

    


Կապույտ մզկիթի հոսեյնիեն

 Մզկիթի հյուսիսային մասում ժամանակին եղել  է մի դահլիճ, որը կոչվել է Հոսեյնիե: Հոսեյնիեն տարիներ առաջ երկարշարժի հետեւանքով փլվել է եւ նրանից մնացել են լուսանկարներ: 

  Կապույտ Մզկիթի պատմության համար նոր փուլ սկսվեց 1995թ-ին, երբ Հայաստանի եւ Իրանի կառավարությունների միջեւ մզկիթի վերականգնման եւ վերակառուցման եւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը հանձնման պայմանագիր ստորագրվեց: 1995-1997թ-ին վերականգնվեցին աղոթասրահը եւ 24 սենյակները, իսկ Հոսեյնիե կոչվող սրահի կառուցումը(9 * 66 չափսերով), որը նախատեսված է կրոնական ծիսակատարությունների եւ մշակութային միջոցառումների համար, ավարտվեց 2010-11 թվականներին:

 Ներկայումս Հոսեյնիեում կազմակերպվում են կրոնական եւ մշակութային միջոցառումներ,ցուցահանդեսներ,դասախոսություններ, համաժողովներ,իրանական ֆիլմերի ցուցադրություններ եւ այլն: