Կայքի հղումներ

    

Ղուրան

Մուսուլմանների կարծիքով, Ղուրանն աստվածային հրաշագործ գիրքն է, որ գրվել է արաբերեն և Աստծո կողմից ու Գաբրիել հրեշտակի միջոցով ներշնչվել  իսլամի մարգարեին: 
Մուսուլմանների կարծիքով, Ղուրանի ներշնչումը տեղի է ունեցել երկու փուլով: Առաջին անգամ այն  ներշնչվել է իսլամի մարգարեին միանգամից  և ամբողջությամբ, իսկ երկրորդ անգամ` 23 տարվա ընթացքում:  Ղուրանը մուսուլմանների ամենակարևոր կրոնական գիրքն է: Մուսուլմաններն այն համարոմ են հրաշք և Մոհամմադի մարգարեության ապացույցը: Իսլամական բոլոր ուղղությունները միակարծիք են Ղուրանի բովանդակության հարցում: Մուսուլմանները համոզված են , որ Ղուրանը անսխալ է և քարիմ այսինքն` Մեծ և ողորմած և մաջիդ`սիրելի և փառավոր:  

Երևանի Կապույտ մզկիթում բացվել է «Դար-Ալ-Ղուրան» և խորհրդակցական  կենտրոնը

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ «Ղուրբան» տոնի կապակցությամբ  Երևանի Կապույտ մզկիթում  բացվել է «Դար-Ալ-Ղուրան» և խորհրդակցական  կենտրոնը: 

Բացման օրը ներկա էին ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին, մշակույթի խորհրդական Մեհրան Շիրավանդը, Երևանի Կապույտ մզկիթի հոգևոր առաջնորդ Շաճաանը և իրանցիներին: Այս կենտրոնը հիմնադրվել է Ղուրանի ուսումնական դասընթացների անցկացրելու, հոգևորական գործունեությունների կատարելու, նաև կրոնական խորհրդակցությունների նպատակով: