Կայքի հղումներ

    

Պարսից լեզվի ուսուցման դասընթացներ Կապույտ մզկիթում

Տարիներ շարունակ Երևանի Կապույտ մզկիթում կազմակերպվում են պարսկերենի  անվճար դասընթացներ լեզուն սովորել ցանկացողների համար: Այդ դասընթացներին տարբեր ժամանակներում մասնակցել են ինչպես  Երևանի տարբեր համալսարաններում իրանագիտություն մասնագիտություն ուսանողներ, այնպես էլ սահուն պարսկերեն իմանալու կարիք ունեցող քաղաքացիներ ու ապագա թարգմանիչներ:

 Դասընթացները վարում են պարսկերեն լեզվին գիտակ մասնագետներ, որոնց շնորհիվ լեզվի իմացությունն ամրապնդած նախկին ուսանողներից շատերն այսօր աշխատում են Հայաստանում իրանական տարբեր պետական ու մասնավոր կազմակերպություններում:

 Դասընթացների անցկացումը հովանավորում է Հայաստանում ԻԻՀ դեսպանատանը կից Իրանի մշակույթի կենտրոնը: Ներկայումս Կապույտ մզկիթի բակում երեք դասասենյակներ տրամադրված են ուսանողներին, որոնց թիվը հասնում է հարյուրի: