Կայքի հղումներ

    

Արտասահմանում ուսանող իրանցիների իսլամական միություն շարժումը հիմնվել է մոտ քառասուն տարի առաջ՝ հանդիսանալով Իրանի ապագան կերտողների զարգացման ու դաստիարակության մի օրրան: Իրանցի ուսանողները թե բուն Իրանում և թե նրանից դուրս լծվեցին հեղափոխության գործին և աշխարհի տարբեր ծայրերում դարձան Իրանի Իսլամական Հանրապետության կայացման ջատագովները:

Եվրոպայում և այլ վայրերում իսլամական ուսանողների կազմակերպած սեմինարներին ու հանդեսներին իրանցի ուսանողների մասնակցությունը հանգեցրեց վերջիններիս ավելի համախմբմանը և այն մտքի ձևավորմանը, որ իրանցի ուսանողները կարող են ստեղծել սեփական միավորումներ: Դրա արդյունքը հանդիսացավ իրանցի ուսանողների առաջին հանդիպումը Գերմանիայի Գիսեն քաղաքում 1966 թվականի դեկտեմբերի 3-ին, որի ժամանակ հնչեց այաթալլահ Բեհեշթու ուղերձը՝ ուղղված այդ ուսանողներին: Այս հավաքից հետո իրանցի ուսանողների  միությունները կայծակնային արագությամբ սկսեցին ձևավորվել եվրոպական տարբեր քաղաքներում և երեք տարի անց եվրոպական շուրջ քառասուն քաղաքներից ուսանողների ներկայացուցիչների հավաքին մասնակցեց նաև այաթալլահ Բեհեշթին:  Այդ ժամանակից ի վեր իրանցի    ուսանողների իսլամական միությունները շարունակում են իրեցն արդյունավետ գործունեությունը: