Կայքի հղումներ

    

Աստծո անունով

Իրանցի ազնվասիրտ ուխտավորներին տեղեկացնում ենք, որ 1395 տարվա հաջի արարողությունը կլինի նախորդ տարվա նման լայնամասշտաբ և շարունակական:

1-Իրանի իսլամական հանրապետությունը հաջը դիտարկում է հոգևոր- աստվածային միասնության, իսլամական- կրոնական զգացման ամրապնդման և աղանդավորության մերժման տեսանկյունից: Այսինքն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը հաջը տեսնում է համաժողովրդական դիսկուրսում:

2-ԻԻՀ-ը անցյալ տարվա հաջից հետո սկսել է այս տարվա ուխտագնացության անցկացման նախապատրաստական  արարողությունները:

3- Չնայած Իրանի Իսլամական Հանրապետության գործադրած ջանքերին՝ Մեծ Հաջ ուխտագնացության բանակցությունների առաջին փուլը սաուդական պաշտոնյաների անբարեհամբույր պահվածքի  հետևանքով հետաձգվեց երեք ամսով և անավարտ մնաց տեխնիկական մի շարք խնդիրների՝ այդ թվում Իսլամական հանրապետության ինքնաթիռներից օգտվել չկարողանալու հետևանքով:

4-Բանակցությունների երկրորդ փուլի համար չնայած սաուդական պաշտոնյաների նկրտումներին՝ իրանական երկրորդ պատվիրակության համար մոտ 45 օր ուշացումով Արաբիայում  հաջի նոր նախարարի միջամտությամբ վիզաներ տրամադրվեցին, ինչի արդյունքում էլ պատվիրակությունը մայիսի քսանհինգին մեկնեց Արաբիա:

5- Այս փուլի ընթացքում իրանական կողմը ջանքեր գործադրեց  անցյալի դարը դեպքերը հիշելով՝ ապահով պայմաններ ստեղծել իրանցի ուխտավորների համար: 

6-    Չնայած հյուպատոսական խնդիրները լուծելու վերաբերյալ սաուդական կողմի արած հայտարարություններին՝ մինչև այժմ Սաուդական Արաբիայի և Շվեյցարիայի արտգործնախարարությունների միջև որևէ գրավոր համաձայնագիր չի կնքվել  

7- Սաուդական Արաբիան, չնայած սեփական լրատվամիջոցների ապատեղեկատվությանը, հաջը վերածել է քաղաքական խնդրի և այդ պատճառով տարեցտարի փոփոխում է համաձայնագրի տեքստը:

8- Ի ամփոփում վերը նշվածի՝  իրանական ուխտավորների համար հաջի ծրագրավորման  ժամանակը ձեռքից բաց է թողնվել Սաուդական Արաբիայի    կողմից աշխատանքների վիժեցնելու հետևողական քաղաքականության հետևանքով: