Կայքի հղումներ

    

Իրանի մեծարգո առաջնորդի կարևոր ուղերձն ուղղված Հաջի մեծ համագումարին

 

Իրանի մեծարգո առաջնորդի կարևոր ուղերձն ուղղված Հաջի մեծ համագումարին

Հանուն բարեգութ և ողորմած Աստծո
Աշխարհի տարբեր կողմերից ժամանած մուսուլման եղբայրներ ու քույրեր,
Հաջի օրերը մուսուլմանների համար պարծանքի ու փառքի և հոգու լուսավորության, իսկ Արարչի հանդեպ խոնարհման ու երախտագիտության պահեր են:
Հաջը սուրբ, աշխարհիկ, աստվածային ու մարդկային արարողություն է:Մի կողմից Աստծո պատվիրանը, որի համաձայն՝ «Ինչպես հիշում եք Ձեր հորն, առավել շատ հիշեք նաև Ձեր Աստծուն» ու մյուս կողմից աստվածային այն հորդորը, որն ասում է. «Եվ Աստծուն հիշեք որոշված օրերում»,փաստում են հաջի ուխտագնացության անվերջանալի ու բազմազան ծավալները:
Այս եզակի ծիասկարգը իր ժամանակի ու վայրի անվտանգությամբ, ինչպես հստակ մի նշան  ու լուսավոր աստղ անդորր է պարգևում մարդկանց հոգիներին և ուխտավորին փրկում   անապահով այն գործոններից, որոնք տիրակալ չարագործների կողմից մշտապես սպառնացել են ողջ մարդկությանը, նրան պարգեւելով ապահովության հաճույքի համը որոշակի ժամանակահատվածում:
Աբրահամի ուխտագնացությունը,որը պարգեւել է  իսլամի մուսուլմաններին, փառքի ու բարոյականության, միասնականության ու վեհության խորհրդանիշ է :
Դա  մուսուլման ժողովրդի փառքն ու Աստծու անսահման ուժին ապավինելու դրսեւորման   ապացույց է ընդդեմ  նենգամիտների ու  թշնամիների: Դա առավել ցայտուն է դարձնում այն տարածությունը, որ գոյություն ունի մի կողմից նրանց եւ մյուս կողմից անբարոյականության, նվաստացման ու թուլության ճահճուտի միջեւ, որը մարդկային հասարակություններին պարտադրում են համաշխարհային բռնատերերն ու ուժի լեզվով խոսողները :
Իսլամական ու միաստվածային Հաջը «Հավատուրացների հանդեպ խիստ, իսկ միմյանց հանդեպ բարի եղեք» Ղուրանի այաի մարմնացումն է և հավատուրացներից հեռու մնալու, ինչպես նաև հավատացյալների հանդեպ բարության ու նրանց միանալու հնարավորություն:
Նրանք ովքեր Հաջն իջեցրել են սոսկ ուխտագնացության ու ճանապարհորդության մակարդակի թաքցնելով Իրանի հավատացյալ ու հեղափոխական ժողովրդի նկատմամբ իրենց թշնամությունն ու քինախնդրությունը  «Հաջը քաղաքականացնելու» պատվակի ներքո չնչին ու ստոր սատանաներ են, որոնք դողում են Մեծ սատանա` ԱՄՆ-ի շահերի վտանգվելու սարսափից: 
Սաուդյան իշխանավորները, որոնք այս տարի արգելք են հանդիսացել Աստծո և «Մասջեդ-ալ-հարամ» մզկիթի ճամփին ,փակելով իրանցի պատվազգաց ու հավատացյալ ուխտավորների դեպի իրենց սիրեցյալի տունը տանող ճանապարհը սևերես մոլորվածներ են, որ իրենց բռնակալական ուժի գոյությունը պայմանավորված է  համաշխարհային բռնատիրության պաշտպանելով, Սիոնիզմի ու ԱՄՆ-ի հետ դաշինք կնքելով և վերջիններիս ցանկություններին հագուրդ տալով, իսկ այս ուղղությամբ չեն հրաժարվում ցանկացած դավաճանությունից: 
Այսօր շուրջ մեկ տարի անցնում է Մենայի սարսափելի միջադեպից, որի ընթացքում մի քանի հազար մարդ տոնական օրվա ընթացքում, Ահրամի հագուստը հագին, կիզիչ արևի ներքո և պապակ շրթունքներով դաժանաբար զոհվեց: Ավելի վաղ «Մասջեդ-ալ-հարամ»-ում էլ մի խումբ մարդիկ պաշտամունքի, աղոթքի ու թավաֆի պահին հրի ու սրի քաշվեցին: Երկու դեպքերում էլ մեղավոր են սաուդացի իշխանավորները: Այդ մասին համակարծիք են բոլոր ականատեսները, դիտորդներն ու տեխնիկական վերլուծաբանները, իսկ որոշ փորձագետներ էլ դրա մտածված լինելու մասին կասկածներ են արտահայտել: Նաև հաստատված փաստ է Ղորբան տոնին Աստծո այաները մրմնջացող հմայված հոգիներով վիրավորներին փրկելու հարցում հապաղելն ու թերանալը: 
Սաուդացի քարասիրտ ու ոճրագործ այրերը վիրավորներին զոհերի հետ միասին լցրեցին դռնփակ կոնտեյներների մեջ և նրանց բուժելու և օգնելու և կամ ծարավ շրթները թրջելու փոխարեն մահվան ենթարկեցին:
Այդպիսով տարբեր երկրներից մի քանի հազար ընտանիքներ կորցրեցին իրենց հարազատներին ու սգի մատնվեցին:  Նահատակների մեջ էին նաև ԻԻՀ  500 քաղաքացիներ,որոնց  ընտանիքների սրտերը դեռ վիրավորված ու սգավոր է, իսկ ժողովուրդը շարունակում է մնալ վշտահար ու զայրացած:
Սակայն սաուդացի իշխանավորները ներողություն խնդրելու, զղջալու և այս սարսափելի միջադեպի ուղղակի պատասխանատուներին դատական հետախուզում հայտարարելու փոխարեն անամոթաբար նույնիսկ հրաժարվեցին իսլամական միջազգային փաստահավաք խումբ ստեղծելուց և  իրենց մեղավոր զգալու  փոխարեն հանդես եկան որպես հայցվորի և նենգամտությամբ  ու ցինիկաբար առավել բացահայտեցին իրենց թշնամանքը ԻԻՀ  ինչպես նաեւ անհավատության ու բռնատիրության դեմ իսլամի յուրաքանչյուր ծածանված դրոշի նկատմամբ:  
Նրանց քարոզչական մեքենան, սկսած այն դիվանագետներից, որոնց պահվածքը սիոնիստների ու ԱՄՆ-ի հանդեպ ամոթի խարան է համարվում իսլամ աշխարհի համար, մինչև անբարեպաշտ ու հարամակեր մուֆթիները, որոնք Աստծո գրքի ու իսլամի ուսմունքների հակառակ ֆաթվա են արձակում, ինչպես նաև մամուլի վարձկանները, որ նույնիսկ աշխատանքային խիղճը պատճառ չի դառնում, որպեսզի հրաժարվեն ստահոդությունից, անօգուտ ջանք են գործադրում, որպեսզի այս տարվա Հաջի ուխտագնացությունից իրանցի ուխտավորներին զրկելու հարցում մեղավոր ներկայացնեն ԻԻՀ: 
Սադրիչ իշխանավորները թաքֆիրական ու բարբարոս խմբեր ստեղծելով ու նրանց զինելով իսլամ աշխարհը մատնել են ներքին կռիվների և անմեղ մարդկանց արյուն թափել Եմենում, Իրաքում, Շամում, Լիբիայում ու այլ երկրներում, անաստված քաղաքական գործիչներ են: Նրանք բարեկամության ձեռք են մեկնել Իսրայելին, իրենց աչքերը փակել պաղեստինցիների   անտանելի ցավի ու տառապանքի դիմաց: Նրանք բռնությունն ու նենգությունը  տարածել են մինչև Բահրեյնի գյուղերն ու քաղաքները:
Անկրոն ու անխիղճ իշխանավորները,որ ստեղծեցին Մենայի մեծ ողբերգությունը, որպես սրբավայրերի խնամակալի, ջարդեցին աստվածային ապահով տեղավայրի պարիսպները, եւ բարեգութ Աստծո հյուրերին տոնական օրվա ընթացքում զոհեցին Մենայում ու «Մասջեդ-ալ-Հարամ»-ում,  այսօր Հաջի քաղաքականացման մասին են խոսում և ուրիշներին մեղավոր հռչակում իրենց իսկ միջոցով կամ պատճառով կատարված հանցանքի մեջ: 
Նրանք միանշանակ մարմնավորում են Ղուրանի լուսարար այն այան, որն ասում է. «Եթե վերադառնա կամ իշխանության տեր դառնա կփորձի անբարոյականություն տարածել աշխարհում, ոչնչացնել ցանածն ու սերունդները և Աստված չի սիրում հանցագործությունը: Եթե նրան կոչ արվի «զգուշացիր Աստծուց», մեծամտությունը նրան մեղքի կմատնի, ուրեմն նրան արժանի է դժոխքը, որը սարսափելի վայր է»:
Այս տարի էլ հաղորդումների համաձայն, բացի իրանցի և որոշ այլ ժողովուրդների ուխտավորների համար ստեղծած արգելքից, սաուդյան իշխանավորները այլ երկրների ուխտավորներին ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի հետախուզական ծառայությունների աջակցությամբ անսովոր վերահսկողության տակ են առել, անապահով դարձնելով Աստծո ապահով տունը բոլորի համար: 
Իսլամ աշխարհը և մուսուլման պետություններն ու ժողովուրդները պիտի ճանաչեն սաուդացի իշխանավորներին և իրապես ճանաչեն նրանց ամբարտավան, անհավատ, կախված ու նյութական էությունը: Իսլամ աշխարհում գործած ոճիրների համար պիտի նրանց պատասխանատվության կանչեն: Աստծո հյուրերի հանդեպ անարդար վերաբերմունքի պատճառով հիմնական որոշում պետք է կայացվի սրբավայրերի կառավարման ու Հաջի հարցի կապակցությամբ: Այս պարտականության մեջ թերանալն ապագայում մեծ բարդությունների առջև կկանգնեցնի իսլամ ժողովրդին:
Մուսուլման եղբայրներ ու քույրեր, այս տարի Հաջի ուխտագնացությունից բացակայում են իրանցի ազնիվ ու հավատացյալ ուխտավորները, սակայն նրանք իրենց սրտերով ներկա են և գտնվելով աշխարհի այլ երկրների ուխտավորների կողքին մտահոգվում են նրանց համար ու աղոթում, որ չարագործ բռնակալները չկարողանան նրանց որևէ վնաս պատճառել: Ձեր աղոթքներում հիշեք նաև Ձեր իրանցի եղբայրներին ու քույրերին և աղոթեք իսլամ աշխարհից չարիքի վերացման և բռնատերերի, սիոնիստների ու նրանց վարձկանների ձեռքն իսլամ ժողովրդից կարճվելու համար:
Ես մեծարում եմ Մենայի ու «Մասջեդ-ալ-Հարամ»-ի անցած տարվա, ինչպես նաև իրանական 1366 թվականի(1987 թ.) Մեքքայի նահատակների հիշատակը և Բարեգութ Աստծուց հոգու խաղաղություն եմ մաղթում նրանց: Ողջույն հղելով Բաղիաթալլահ-ալ-Աըզամին նրան հայցում եմ աղոթել իսլամ ժողովուրդի վեհացման և մուսուլմաններին թշնամիների սադրանքներից փրկելու համար:

 


16:25 - 7/09/2016    /    համար : 659211    /    ցուցադրության քանակը : 2