Կայքի հղումներ

    

 

Սպահանի մշակութային ժառանգության գլխավոր վարչության հասարակայնության հետ կապերի գրասենյակի հաղորդմամաբ՝ սկսվել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիրի վերականգնողական աշխատանքները

Սպահանի նահանգի մշակութային ժառանգության գլխավոր վարչության տնօրեն՝ Ֆերեյդուն Ալլահյարին հայտարարել է, որ Սպահանի Սուրբ Ամենափրկիչ Վանքի վերանորոգման աշխատանքների առաջին փուլը մեկնարկել է. 130000000 ռիալ ներդրումով :

Ֆերեյդուն Ալլահյարին հստակեցրել է, որ վերականգնողական ծրագիրը ընդգրկում է. նկարազարդ մակերեսների ենթակառուցվածքների ամրագրման և մաքրման խորքային վերականագնողական աշխատանքների իրականացում: 

Ծրագրի իրականացումը  նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա օգոստոս-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Պարոն Ալլահյարին հավաստիացրեց, որ վերականգնողական աշխատանքները կընթանան Սպահանի նահանգի պատմամաշակութային կոթողների վերակառուցման աշխատանքների վերահսկման վարչության. հմուտ փորձագետների և վերահսկող հանձնախմբի՝ անմիջական և հետևողական վերահսկողության ներքո:

 

Հարկ է նշել, որ Սպահանի «Սուրբ Ամենափրկիչ Վանքը»․ Սպահանի Հին Ջուղայի արժեքավոր հուշարձաններից մեկն է, որը կառուցվել է Սեֆյան դինաստիայի տիրապետության ժամանակաշրջանում և այսօր ընդգրկված է Իրանի ազգային պատմամշակութային հուշարձանների պահպանման ցուցակում: