Կայքի հղումներ

    

Հայացք «Դահեյե Քեռամաթ» տոնառատ տասնօրյակին

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ »Դահեյե Քեռամաթը« [1] ԻԻՀ կրոնական կարևոր միջոցառումներից է համարվում, Երևանի Կապույտ մզկիթը ևս  մեծ շուքով նշել է այս տոնառատ տասնօրյակը։

Շիաների համար մեծ արժեք  ներկայացնող ծննդյան տարելիցներին նվիրված տոնակատարություններին իրենց մասնակցությունն էին բերել Հայաստանում ԻԻՀ դեսպանատան և մշակույթի կենտրոնի, Մելլաթ բանկի, Շահիդ Ֆահմիդեի անվան դպրոցի աշխատակիցներ, նրանց ընտանիքի անդամները, ուսանողներ և հայաստանաբնակ իրանկան համայնքի այլ ներկայացուցիչներ։

Վերոնշյալ Սուրբ տասնօրյակի առաջին շաբաթվա ընթացքում, ամեն օր՝ մայրամուտի նամազից հետո Կապույտ մզկիթում կարևոր կրոնական զեկույցներով հանդես եկավ Իրանից ժամանած պատվավոր հյուրը՝ հոջաթօլէսլամ Ռեզավին, ով հանդիսանում է «Օղաֆ» կազմակերպությունում «Վելայաթե Ֆաղիհի» ներկայացուցչի գլխավոր խորհրդականը: Պատվավոր հյուրի բովանդակալից և ուսուցողական զեկույցները մեծ բավականություն պարգևեցին ներկաներին։

Հայաստանաբնակ իրանկան համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ նշվող շիաների ութերորդ Իմամ Ռեզայի ծննդյան օրվան նվիրված  տոնական միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ՝ Կապույտ մզկիթի ուրբաթօրյա աղոթավար հոջաթօլէսլամ իմամ Շաջաանը։ Հարգարժան պարոն Շաջաանը իր ելույթի սկզբում շնորհավորեց ներկաներին՝ շիաների ութերորդ Իմամի ծննդյան առթիվ, ընթերցեց Իմամ Ռեզայի ասույթներից  և հորդորեց լինել իրենց  ութերորդ Իմամի արժանի հետևորդներ․առօրյա կյանքում հետևողականորեն առաջնորդվելով իրենց Իմամի խորհուրդներով, դրանք դարձնելով իրենց կյանքի անբաժան մասնիկը։

 

 



[1] Արժանապատվության և առատաձեռնության տասնօրյակ․այսպես է կոչվում Սուրբ Մասումեի (Իմամ Ռեզայի քույրը) և շիաների ութերորդ Իմամ Ռեզայի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումների տասնօրյակը, որը սկսվում է Սուրբ Մասումեի ծննդյան տարեդարձով և ավարտվում Իմամ Ռեզայի ծննդյան տարեդարձով։