Կայքի հղումներ

    

ՀԱՆՈՒՆ ՈՂՈՐՄԱԾ ԵՎ ԲԱՐԵԳՈՒԹ ԱՍՏԾՈ

Հայտրարություն


Տեղեկացնում ենք բոլոր պարսկերեն սովորել ցանկացողներին, որ սկսվել է Երևանի Կապույտ մզկիթում Պարսից լեզվի անվճար ուսուցման քսանչորսերորդ դասաշրջանի հայտագրման գործընթացը։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել սույն դասաշրջանին,սեպտեմբերի 13 -ից սկսած` բացի շաբաթ և կիրակի օրերից, յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում, ժամը` 14-16  ընկած ժամանակահատվածում կարող են  այցելել Երևանի Կապույտ մզկիթ և գրանցվել։

 Դասընթացները վարում են պարսկերեն լեզվին գիտակ մասնագետներ, որոնց շնորհիվ լեզվի իմացությունն ամրապնդած նախկին ուսանողներից շատերն այսօր աշխատում են Հայաստանում իրանական տարբեր պետական ու մասնավոր կազմակերպություններում:

 Դասընթացների անցկացումը հովանավորում է Հայաստանում ԻԻՀ դեսպանատանը կից Իրանի մշակույթի կենտրոնը: Ներկայումս Կապույտ մզկիթի բակում երեք դասասենյակներ տրամադրված են ուսանողներին, որոնց թիվը հասնում է հարյուրի:

Հավելյալ տեղեկություն ստանալու համար զանգահարել  010229053։  

 

Հարգանքներով՝ Հայաստանում ԻԻՀ մշակութային կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։