Կայքի հղումներ

    

ՂՈՒՐԱՆԸ ԻՍԼԱՄՈՒՄ Մաս առաջին

3 . Կյանքի լավագույն ու հաստատուն ուղին և կանոնը այն է, որ արարումը մարդուն առաջնորդի դեպի արարում, ոչ թե դեպի այն, որը բխում է իր կամ հասարակության զգացմունքներից: Եթե մանրակրկիտ ուսուﬓասիրենք արարման բոլոր բաղադրիչները, կտեսնենք, որ գոյությունն ինքն իր ﬔջ ունի նպատակ, որն արարման առաջին իսկ օրվանից ձգտում է նրան, և այդ նպատակին հասնելու աﬔնահարմար ու մոտ ճանապարհով ընթանում է դեպի իր նպատակը: Այն իր մարﬓի ներսում ու դրսում օժտված է այնպիսի սարքերով, որոնք համապատասխա- նում են իր նպատակին և իր զանազան գործողությունների աղբյուրն են: Կենդանի և անկենդան ցանկացած արարածի արարման կարգն այսպիսին է:

Օրինակ՝ ցորենի հասկը իր հայտնվելու առաջին իսկ օրվանից, երբ հողի գրկում իր կանաչ գլխիկով դուրս է գալիս սերﬕ ﬕջից, ձգտում է դառնալ բազմաթիվ հատիկներով հասկ և այն ուժով, որով օժտված է, բաղադրատարրերը հատուկ համամասնությամբ կլանում է հողից և օդից, վերածում իր գոյության մասնիկների, օրեցօր ﬔծանում ու փարթամանում, փոփոխվում ու ձևափոխվում է և դառնում բազմաթիվ հատիկներով ամբողջական հասկ, ու դրանով ավարտվում է նպատակին հասնելու ճանապարհը:

Եթե դիտարկենք ընկույզի ծառը, էլի կտեսնենք, որ այն ևս իր հայտնվելու առաջին օրվանից հետապնդում է իրեն հատուկ նպատակ՝ դառնալ ընկույզի փարթամ ու հզոր ծառ, և դրան հասնելու համար անցնում է պատշաճ ճանապարհ՝ այն հնարավորություններով, որոնցով օժտված է, և որոնք անհրաժեշտ են իր կյանքի ուղու համար: Ընկույ զի ծառն իր նպատակը հետապնդելիս երբեք չի ընթանում այն ճանապարհով, որով անցնում է ցորենի հատիկը՝ ճիշտ այնպես, ինչպես ցորենի հատիկը իր նպատակը հետապնդելիս չի ընտրում ընկույզի ծառի ուղին:

Բոլոր արարածները, որոնք ձևավորում են երևացող աշխարհը, դատապարտված են այս ընդհանուր կանոնին, և չկա որևէ պատճառ, որ մարդը զերծ ﬓա դրանից (յուրաքանչյուր տեսակ ունի նպատակ, որի երջանկությունը դրան հասնելու ﬔջ է, և ունի իրեն բնորոշ հատկություններին համապատասխան ուղի՝ այդ նպատակին հասնելու համար), ընդհակառակը՝ մարդուն բնորոշ հատկությունները լավագույն ապացույցն են այն բանի, որ մարդը ևս այլ արարածների պես ունի նպատակ, որը ներառում է նրա երջանկությունը, և իր հատկանիշներին համապատասխան ունի ճանապարհ դեպի իր նպատակն ու երջանկությու նը: Այսպիսով կարելի է ասել, որ մարդու հատուկ արարումը, ինչպես նաև աշխարհի ստեղծումը, որի անբաժանելի մասն է մարդը, մարդուն առաջնորդում են դեպի իր իրական երջանկությունը և հուշում աﬔնակարևոր, խոր արմատներ ունեցող ու աﬔնահաստատուն կանոնները, որոնց կիրառումը երաշխավորում է մարդու երջանկությունը:

Բարձրյալ Տերը ի հաստատուﬓ վերը նշվածի՝ ասում է.

«Մեր Տերը Նա է, ով բոլոր արարածներին տվել է այն աﬔնը, որ անհրաժեշտ է արարման համար, և հետո առաջնորդել է դեպի երջանկություն ու նպատակ»։[1]

Այնուհետև Տերն ասում է. «Աստված, Ով արարված բաղադրիչները համախմբեց, Աստված, որ չափեց ու առաջնորդեց։[2]

Եվ կրկին Տերն ասում է. «Հանուն հոգու և Նրա, ով ստեղծեց նրան, այնուհետև ներշնչեց չարություն և արդարություն, և փրկվեց նա, ով հոգին լավ խնաﬔց, և հուսալքվեց նա, ով հոգին ապականեց։[3]

Եվ նորից Տերն ասում է. «Հայացքդ սևեռիր Աստծո անաղարտ ուսմունքին, ամբողջ էությամբ ընդունիր այն, որ հենց աստվածային արարուﬓ է; Աստծո արարչության ﬔջ այլափոխություն չկա, սա է ճշմարիտը, սակայն մարդիկ ﬔծամասամբ դա չգիտեն։[4]

Եվ կրկին Աստված ասում է. «Կրոնը Աստծուն և Նրա կամքին հպատակվելն է, այսինքն Նրա արարչությանը, որով մարդուն կոչ է անում հատուկ կանոնների պահպանման։[5]

 

 

Աղբյուրը ` ՂՈՒՐԱՆԸ ԻՍԼԱՄՈՒՄ էջ՝  29-31

Ալլաﬔ  Սեյեդ Մոհամմադ Հոսեյն Թաբաթաբայի

Աջակցությամբ՝ Սեյեդ Հադի Խոսրոշահիի

Թարգմանիչ `  Էդուարդ Թահմազյան

  قرآن در اسلام

 



[1] Թահա, այաթ 50

[2] Աըլա, այաթ 3

[3] Շամս, այաթ 10

[4] Ռում, այաթ 30

[5] Ալե Էմրան, այաթ 19