Կայքի հղումներ

    

Ղուրանի առնչությունը գիտության հետ

Ա. Գիտության ﬔծարումը և դրա յուրացման  խրախուսումը Ղուրանում

  Ղուրանում գիտության ու գիտելիքի ﬔծարումը բացառիկ է, և դրա նմանը հնարավոր չէ գտնել որևէ այլ Երկնային գրքում: Բավարար է ﬕայն ասել, որ Ղուրանը նախաիսլամական շրջանում արաբների բարբարոսության ժամանակահատվածը անվանել է «խավարամտության ժամանակաշրջան»: Սուրբ Ղուրանի հարյուրավոր այաթներում զանազան ձևերով խոսվել է գիտության ու գիտելիքի մասին, որոնց ﬔծամասնությունը ﬔծարման խոսք է: Աﬔնակարող Աստված հիշեցնելով մարդուն երախտապարտ լինելու մասին՝ ասում է. «Մարդուն սովորեցրեց այն, ինչ չգիտեր»:1] 

Եվ կրկին ասում է.

«Աստված նրանց, ովքեր հավատք են ընծայել, նրանց, ում գիտելիք է տրվել, բարձր դիրքեր է շնորհելու»։ [2]

Եվ վերջապես ասում է.

«Արդյո՞ք գիտելիք ունեցողները հավասար են գիտելիք չունեցողների հետ»։ [3]

Ղուրանում շատ են նմանատիպ այաթները, իսկ Մոհամմադ մարգարեի և նրա ընտանիքի անդաﬓերի հադիսներում, որոնք առաջնորդվում են Աստծո գրքով, բազմաթիվ նյութեր կան գիտության մասին:

 

Աղբյուրը ` ՂՈՒՐԱՆԸ ԻՍԼԱՄՈՒՄ էջ՝  139

Ալլաﬔ  Սեյեդ Մոհամմադ Հոսեյն Թաբաթաբայի

Աջակցությամբ՝ Սեյեդ Հադի Խոսրոշահիի

 

Թարգմանիչ `  Էդուարդ Թահմազյան

 قرآن در اسلام



[1] Ալաղ, այաթ 5

[2] Մոջադելե, այաթ 11

[3] Զոմար, այաթ 9