Կայքի հղումներ

    

ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆԻ ՕՐՎԱ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

80.

«Թարիխե Դամեշղ»  աշխատության հեղինակը, մեջբերելով Քա’աբի խոսքերը, նշում է, որ Մարիամի որդի Հիսուսը ողջույն նրան գարեհաց էր ուտում և քայլում: Նա ոչ մի կենդանու վրա չէր նստում, տուն չուներ և ճրագ չէր վառում...: Մարմնի և գետնի միջև իր հագուստից բացի ուրիշ ոչինչ չէր գցում: Երբեք չէր մտածում նախաճաշի ու ընթրիքի մասին: Աշխարհիկ կյանքից ոչինչ չպահանջեց. շփվում էր անդամալույծների, տկարների ու թշվառների հետ: Երբ նրան կերակուր էին մատուցում, նա կերակուրը գետնին էր դնում. երբեք կերակուրը հացով չէր ուտում: Բավարարվում էր շատ քիչ պարենով և ասում. « Այն մարդու համար, ով մահանալու է ու հաշվետու է լինելու, այսքանն էլ շատ է »։

 

Աղբյուրը Իմաստությունների գիրք Մարիամի որդի Հիսուսի 

حکمت نامه عیسی بن مریم

Թարգմանիչ `  Վրեժ Փարսադանյան

էջ՝ 61