Կայքի հղումներ

    

ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ

Բարեպաշտական մտածողություն ենք համարում այն բանավեճն ու հետաքրքրասիրությունը, երբ տվյալ դավանանքի դրույթների ուսուցման (քարոզի) ընթացքում մատուցվող նյութերից որևէ մեկը դրական արդյունք է գրանցում, այնպես, ինչպես մաթեմատիկական մտածողության պարագայում, երբ որևէ մաթեմատիկական տեսություն դրական արդյունք է տալիս կամ մաթեմատիկական որևէ խնդիր լուծում:

ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ

ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐՆ ԻՍԼԱՄՈՒՄ

Անշուշտ, բարեպաշտական մտածողությունը, մյուս մտածողությունների նման, որևէ սկզբնաղբյուր է պահանջում, որպեսզի նրանից սկիզբ առնի և նրա վրա հենվի, այնպես, ինչպես մաթեմատիկական ցանկացած խնդրի լուծումը մաթեմատիկական որոշ գիտելիքների իմացություն է պահանջում, որպեսզի դրանց կիրառմամբ այն լուծվի:

Վերուստ առաքված երկնային իսլամ կրոնի միակ սկզբնաղբյուրը, որին հենվում է, դա սուրբ Ղուրանն է: Այն հանդիսանում է Մոհամմադ մարգարեի Աստծո օրհնանքը նրան ու նրա գերդաստանին համընդհանուր և մշտական մարգարեության վերջնական փաստաթուղթը, և նրա պարունակությունը հրավերի կոչ է դեպի իսլամը: Անշուշտ, սուրբ Ղուրանի միակ սկզբնաղբյուր լինելը չեն հերքում ճիշտ մտածողության այլ սկզբնաղբյուրները, ելակետերն ու այլ ապացուցված կամ հիմնավորված խոսքերը (խրատները):

 

Աղբյուրը ` Շիան իսլամում․ 

Ալլաﬔ  Սեյեդ Մոհամմադ Հոսեյն Թաբաթաբայի

Աջակցությամբ՝ Սեյեդ Հադի Խոսրոշահիի

Թարգմանիչ `  Վրեժ Փարսադանյան

էջ՝ 103-104

«شيعه در اسلام»؛ علّامه سيّد محمّد حسين طباطبائی؛ به کوشش سيّد هادی خسروشاهی، چاپ دهم