Կայքի հղումներ

    

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի զեկույցն ամբողջությամբ، ընթերցված «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի» նախաձեռնությամբ կազմակերպված «Թանգարանների դերը տարածաշրջանի կայուն խաղաղության հաստատման եւ պահպանման հարցում» համաժողովի ժամանակ

 

Խաղաղության հաստատման ուղիների փնտրտուքով տոգորված، Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյանե մատենադարանում« Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի »նախաձեռնությամբ հոկտեմբերի 30 ին կազմակերպվեց« Թանգարանների դերը տարածաշրջանի կայուն խաղաղության հաստատման եւ պահպանման հարցում »խորագրով համաժողով، հետեւելով ICOM - ի ( թանգարանների միջազգային խորհրդի) կողմից 2017 թ.ընտրված թանգարանների օրվա կարգախոսին، «Վիճահարույց պատմական պատմություններ եւ անպատմելի պատմությունների պատմումը թանգարաններում»: Համաժ ղովի ընթացքում աշխարհի տարբեր մշակութային կենտրոնների եւ թանգարանների ներկայացուցիչներ հանդես եկան թանգարանների դերը խաղաղության հաստատման գործում արժեւորող զեկույցներով.

Սույն մշակութային միջոցառման ժամանակ զեկույցով հանդես եկավ նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական՝ Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա զեկույցը մեծ ընդունելության արժանացավ ներկաների կողմից՝ ստորև ձեզ ենք ներկայացնում վերոնշյալ զեկույցն ամբողջությամբ.

Խաղաղության երկխոսություն. թանգարանների ցուցահանդեսները`  ելք դեպի խաղաղություն և ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատման ու խթանման ճանապարհ

Համաձայն ICOM - ի (Թանգարանների միջազգային խորհրդի կանոնադրության 3-րդ և 4 -րդ կետերի)` թանգարանը սահմանվում է որպես նյութական նպատակ չհետապնդող և մշտապես գործող հաստատություն, որի դռները բաց են բոլորի համար և նրա գործողությունները ուղղված են հասարակությանը ծառայելուն և նրա զարգացմանը նպաստելուն:

Թանգարանների նպատակն է մարդկության թողած փաստերի, կոթողների և նրան շրջապատող միջավայրի ուսումնասիրումը, վերոնշյալ կոթողների հավաքագրումը, պահպանումը, նրանց հոգևոր շահագործումն ու սույն կոթողների միջև կապի հաստատումը  և հատկապես ուսումնադաստիարակչական և գեղագիտական հաճույք պատճառելու  նպատակներով այդ կոթողների ցուցադրումն ու անչափ արժեքավոր սույն հավաքածուների հավուր պատշաճի արժևորումը:

Թանգարաններն իրենց սոցիալական դերի շրջանակներում նախագծում և իրականացնում են համահունչ և համապարփակ ծրագրեր: Ջանալով պատշաճ կերպով ներկայացնել ուսուցողական, հասարակագիտական, արվեստի և, ընդհանուր առմամբ, մարդկային հասարակությունների մշակույթներին առնչվող ծրագրեր՝ այս բարդ ճանապարհին հնարավորինս փորձում են նպաստել հասարակության բոլոր խավերի շրջանում ուսումնագիտական փնտրտուքների ու դրանց բացահայտման պարգևած հոգևոր հաճույքի գիտակցման հանրայնացմանը:

Ինչ վերաբերում է թանգարանների դերին ու տեղին և նրանց առնչությանը գիտության տարբեր բնագավառների հետ, ապա կարելի է ասել, որ թանգարանները մարդկային գիտելիքների հավաքական հիմքային քաղվածքի՝ հումքի լավագույն արտահայտությունն են, որ տեղեկություն են պարունակում մարդկության ընդհանուր ժառանգության վերաբերյալ, որը, որպես կանոն, գիտելիքի միջոցով պատմության քառուղիներում և աշխարհագրական տարածքների համատեքստում ձևավորվել է մարդկանց՝ միմյանց և իրենց շրջապատող բնության հանդեպ վերաբերմունքի արդյունքում:

Թանգարանների միջազգային խորհրդի սահմանման համաձայն, թանգարանների գործառույթները ներառում են հավաքագրման, պաշտպանության, հետազոտության, ցուցադրության (պատշաճ ներկայացում) և հաղորդակցության ապահովումը:

Թանգարանների կարևոր գործառույթներից մեկն ազգերի միջև խաղաղության և հաշտեցման հաստատմանը միտված ժամանակավոր և համատեղ ցուցահանդեսների կազմակերպումն է: Այս ցուցահանդեսի նպատակն է ճանաչել սեփական ինքնությունը և բարեկամության ու խաղաղության զարգացմանը նպաստելու նպատակով ներկայացնել ունեցածն ուրիշներին. թանգարանային ցուցահանդեսներն այս նպատակին հասնելու լավագույն գործիքներից մեկն են:

Ինչպես նաև այս ցուցահանդեսները, մշակույթների միջև առկա ընդհանուր հիշողությունները  ներկայացնելով, նպատակադրվում են՝ մշակույթների ընդհանուր հիշողությունները միմյանց հետ կիսելու, սեփական սահմաններն անցնելու և ուրիշին միանալու՝ միախառնվելով օտարությանը, հատելով մշակութային չճանաչվածության սահմանը, հասնելով փոխճանաչման ու բարեկամության:

Ցուցահանդեսները մեզ ուրիշների մշակութային աշխարհ մուտք գործելու հնարավորություն  են տալիս, և այս կարողությունը մեծացնում է խաղաղության, երկխոսության և մշակույթային փոխհարաբերությունների ձևավորումն ու ամրապնդումը:

Պատերազմների և բաժանումների պատճառ են հանդիսանում անտեղյակությունն ու միմյանց մշակույթին անհաղորդ և օտար մնալը, և թանգարանները , որ մշակույթի և քաղաքակրթության ու մարդկային ձեռքբերումների հայելին են՝ իրենց ուսերին են կրում հասարակություններին միմյանց ներկայացնելու և այդ ճանապարհով կայուն խաղաղության հասնելու մեծ պատասխանատվությունը: Այդ բարդ, բայց շատ կարևոր կայուն խաղաղության հասնելու ճանապարհին թանգարաններին բազում խոչընդոտներ են սպառնում, որոնք նրանք ի զորու են հաջողությամբ հաղթահարել:

Նախկինում թանգարանները ցուցադրության համար տոնական թեմաներ էին ընտրում, և առավել քիչ էին շահագրգռված տառապանքները բացահայտելու և ի ցույց դնելու, սակայն այսօր պատերազմի և ահաբեկչության դեմ պայքարում հասարակական մոտեցումները փոխվել են և խաղաղության, երկխոսության ու այսօրվա մարդկային կյանքի խնդիրների լուծման և կայուն խաղաղության հաստատման հասնելու փնտրտուքների ճանապարհով շարժվելիս՝ թանգարանները, այլև չեն խուսափում բարձրաձայնել իրենց ժողովուրդների պատմության մեջ առկա դժվար էջերի մասին։

Խաղաղության հասնելու ճանապարհին թանգարանների առջև ծառացած կարևոր մարտահրավերներից են՝ ցուցահանդեսի թեմայի ճիշտ ընտրությունը, աշխատանքների սխալ տեղադրումից, առարկայի կամ թեմային կողմնակալ վերլուծությունից խուսափելը, որոնց խախտումները շատ դեպքերում սուր քննադատության են ենթարկվում։

Յուրաքանչյուր ցուցահանդես պետք է ուղեկցվի երկխոսությամբ, և տրամաբանված երկխոսության մթնոլորտ պետք է տիրի յուրաքանչյուր ցուցահանդեսի ժամանակ ու քանի որ յուրաքանչյուր երկխոսության հիմքը խոսքն է, իսկ յուրաքանչյուր խոսք առնչվում է իրենից առաջ և իրենից հետո արտաբերված բառերի հետ, ուստի որոշակի իմաստով ցուցահանդեսները երկխոսության ձևավորման կանխատեսման և դրանց առաջացմանը արձագանքելու նշանակություն ունեն և ի վերջո հստակեցնում են, թե ովքեր ընդհանուր թեմա ունեն և կարող են երկխոսել միմյանց հետ։

Ցուցահանդեսները, որպես կանոն, արվեստագետների և մշակութային էլիտաների բառերի և մտքերի արդյունք են, և յուրաքանչյուր ցուցադրված աշխատանք նման է տեքստի, որի յուրաքանչյուր հնչյուն այս երգչախմբի միացյալ համատեքստում ուրույն իմաստ է ձեռք բերում, իսկ մշակույթը իրականում համարժեք է մի յուրօրինակ երկխոսության, որը ձևավորվում է խոսքի այն տեսակների միջև, որոնք առկա են համընդհանուր ենթագիտակցության մեջ։

Տրամաբանությունից դուրս մշակույթը նման է անիմաստ երկխոսության: Արվեստագետները մեզ սովորեցրել են, որ մարդը հիմնականում երկխոսություն վարողների խմբին է պատկանում և մշակույթի շարունակականությունը ուղիղ համեմատական է երկխոսության ձևավորման և նրա սահուն ընթացքի հետ, իսկ մշակութային որոշ գաղտնի շերտեր միայն երկխոսության արդյունքում կարող են բացահայտվել։

Թանգարանների միջազգային կոմիտեն (IKOM) յուրաքանչյուր տարի ` թանգարանների միջազգային օրվա առթիվ այնպիսի կարգախոս է ընտրում, որն ուղղված է մարդկության պահանջներից մեկի արծարծմանը, և թանգարանները տարվա ընթացքում ջանում են համակարգել իրենց պլանները՝ կենտրոնանալով ընտրված կարգախոսի առանցքի շուրջ:

Թանգարանների միջազգային կոմիտեի՝ վերջին տարիներին հնչեցրած կարգախոսների հեռանկարը իրենից խաղաղության հաստատման կոչ է ներկայացնում, և վերլուծելով այդ կարգախոսները՝ հանգում ենք այն եզրակացության, որ թանգարանները խաղաղության հաստատման համար կապող կամուրջ են: Կարճ հայացք նետելով 1992 թվականից ի վեր թանգարանների միջազգային կոմիտեի կողմից ընտրված կարգախոսներին՝ նկատում ենք, որ տարեցտարի խաղաղության հաստատումն ավելի ու ավելի է կարևորվում։

Ի հաստատումն ասվածի ստորև կներկայացնենք մի քանի կարգախոսներ, որոնք ընտրվել են  իբրև թանգարանների օրվա կարգախոս, վերոնշյալ միջազգային կոմիտեի կողմից՝

«Թանգարանները և շրջակա միջավայրը» (1992թ.), «Թանգարանները և բնիկ ժողովուրդները» (1993թ.), «Պատասխան և պատասխանատվություն» (1995թ.), «Այսօրվա հավաքագրումը վաղվա համար» (1996թ.), «Պայքար մշակութային արժեքների անօրինական յուրացման դեմ» (1997թ.), «Թանգարաններն իբրև հասարակությունում խաղաղության և ներդաշնակության հաստատման օրրան» (2000թ.), «Հասարակություն կերտող թանգարաններ» (2001թ.), «Թանգարանները և հանրայնացումն ու գլոբալիզացիան» (2002թ.), «Թանգարանները և նրանց ընկերները» (2003թ.), «Թանգարանները և ոչ նյութական ժառանգությունը» (2004թ.), «Թանգարանները իբրև կամուրջ մշակույթների միջև» (2005թ.), «Թանգարանները և երիտասարդությունը» (2006թ.), «Թանգարանները և համաշխարհային ժառանգությունը» (2007թ.), «Թանգարանները՝ սոցիալական փոփոխությունների եւ զարգացման գործոններ» (2008թ.), «Թանգարանները և զբոսաշրջությունը» (2009թ.), «Թանգարանները և հասարակական ներդաշնակությունը» (2010թ.), «Թանգարաններ և հիշողությունները» (2011թ.), «Թանգարանները փոփոխվող աշխարհում՝ նոր մարտահրավերներ և նոր ոգեշնչումներ» (2012թ.), «Թանգարաններ՝ հիշողություն + ստեղծագործ միտք = սոցիալական փոփոխություն» (2013թ.), «Մշակույթների թանգարանի հավաքածուն՝ մշակույթներ ստեղծողները» (2014թ.), «Թանգարանները կայուն հասարակության համար» (2015թ.), «Թանգարանները և մշակութային հեռանկարները» (2016թ.) և «Վիճահարույց պատմական պատմություններ և անպատմելի պատմությունների պատմումը թանգարաններում» (2017թ.) ։

Երեխաների, կանանց, շրջակա միջավայրի և նմանատիպ այլ թեմաներին նվիրված ցուցահանդեսների կազմակերպումը պարարտ հող է նախապատրաստում խաղաղության թեմային անդրադառնալու և դրան հասնելու ճանապարհին առկա խնդիրների հաղթահարման համար, և վերոնշված բոլոր ցուցահանդեսների հիմնական նախապատվությունը խաղաղության թեմայի արծարծումն է համարվում։

Իբրև օրինակ կարելի է մատնանշել, որ երեխաների միջազգային օրվան նվիրված ցուցադրություններն ապագայի կայուն խաղաղության գրավականն են, և կանաց իրավունքներին նվիրված ցուցադրությունների կազմակերպումը բարձրացնում է հասարակության պատասխանատվության և ընդգծում է կանանց իրավունքների հարգման և նրանց նկատմամբ բռնությունների կիրառման կանխման գործում թանգարանների սոցիալական պարտավորվածությունը:

Քանի որ էկոհամակարգերի  սպառնացող վտանգները համաշխարհային խաղաղության և անդորրի համար գլոբալ սպառնալիք են, թանգարանները, նմանատիպ խնդիրներ արծարծելով և այդ ոլորտին առնչվող ցուցահանդեսներ կազմակերպելով, մոլորակի մարդկանց տալիս են անհրաժեշտ նախազգուշացումները, որ իրենց շրջապատող էկոհամակարգերի նկատմամբ զգայուն լինեն և նրանց պահապանման համար մեծ ջանքեր գործադրեն, քանզի էկոհամակարգերի վնասումը վտանգի տակ է դնում կայուն խաղաղության զարգացումը։

Հարգանքն ազգերի տարբեր կրոնական համոզմունքների և բարոյական արժեքների նկատմամբ ու կրոնների խաղաղ գոյակցման անհրաժեշտության գաղափարի տարածումը թանգարաններում իրականցվում է ՝ սույն թեմաներին նվիրված ցուցահանդեսների կազմակերպման միջոցով։

Ցուցահանդեսները հնարավորություն են տալիս թարգմանել, ներգրավել և կիսել ընդհանուր փորձն ու ընդհանուր հիշողությունը և համատեղ տարաբնույթ ցուցահանդեսների կազմակերպումը ի զորու է վերակենդանացնել պատմական մոռացված հիշողությունների մի ստվար զանգված:

Պատերազմն ու տարաձայնությունը աճում են երկխոսության բացակայության պայմաններում, և երկխոսությամբ հագեցած մթնոլորտը նպաստում է խաղաղության հաստատմանն ու զարգացմանը։ Երկխոսության ձևավորումը նպաստավոր հիմք է կայուն հաղորդակցություն հաստատման համար, իսկ հաղորդակցությունն իր հերթին կրճատում է տարաձայնություններն ու մարտահրավերները, ուստի կարելի է ասել, որ երկխոսությունը իր բնույթով խաղաղության տեսակին է պատկանում։ Այն, ինչ կարևորվում է մշակույթների  փոխադարձ ճանաչումն է, և արվեստի գործերը մշակույթի այն միջոցներն են, որ ներկայացվում են ցուցահանդեսների միջոցով:

Թանգարանների կոթողները մնայուն և հավերժ են, և նրանց հավերժությունը բխում է դրանք ստեղծողների հումանիստական և խաղաղասեր գաղափարներից ու չնայած դրանք անցել են բազմաթիվ զտիչների միջով ու մարդկային տառապանքի և ուրախության արդյունք են, բայց ավերող և կործանարար չեն, այլ խաղաղություն հաստատող և տարածող բնույթ ունեն։

Խաղաղությունը՝ պատերազմին և մենախոսությանը հակադրվող բարեկամության, ընկերության, երկխոսության իմաստն ունի: Թանգարանների ցուցահանդեսներում միաձայնությունը տեղ չունի և թանգարանները իրականում դեպի երկխոսության հրավիրողի դերում են հանդես գալիս և չեն փորձում պարտադրել իրենց ճշմարտացիությունը ուրիշներին, այլ ներկայացնելով իրենց՝ փորձում են ճանաչելի դառնալ ուրիշներին։

Թանգարանները նպատակադրված չեն ցույց տալ իրենց մշակույթի բացարձակ ճշգրտությունը, վավերությունը, ճշմարտացիությունն ու առավելությունը այլ մշակույթների հանդեպ և պատրաստ են լսել ուրիշների ձայնը ու հարթակ տրամադրել մշակույթների միջև փոխգործակցության և երկխոսության ձևավորման համար:

Թանգարանները խրախուսում են մարդկային փոխհարաբերությունները և փորձում  տարաբնույթ ցուցահանեսների կազմակերպման միջոցով նպաստել այդ փոխհարաբերությունների զարգացմանը։

Թանգարանները միջանձնային և միջմշակութային երկխոսության ձևավորման օրրաններ և մշակույթների անցյալի և ներկայի միջև կապող օղակ են հանդիսանում։

Թանգարանների պարտականությունն է հանդես գալ իբրև անաչառ և անկողմնակալ հաստատություն և եթե նրանք փորձ անեն թաքցնել որևէ ճշմարտություն, ապա սրատես այցելուն կարող է փնտրել և մարտահրավերային հարցերի ձևակերպման միջոցով ՝ խնամքով թաքնված ամեն բան բացահայտել և ներկայացնել ի լուր բոլորի։

Թանգարանային առարկաների մասին այցելուների տարաբնույթ ընկալումն ու վերլուծությունն է, որ թանգարանային անշունչ առարկաներին իմաստ է հաղորդում: Նման իմաստ է ստանում նաև որևէ դիտված ցուցադրությունից հետո խաղաղության ու պատերազմի գաղափարների շուրջ մտորումների և երկխոսությունների ձևավորումը։

Թանգարանային ցուցահանդեսների կազմակերպումը մարդկային հասարակության համար լավ հնարավորություններ է ստեղծում՝ կայուն խաղաղության ձգտելու, ազգերի միջև ընդհանուր պատմական մշակույթային հիշողությունների վերապրման, ազգերի ազգային ինքնավստահության ամրապնդման, ազգերի միմյանց հնարավորինս լավ ճանաչելու փոխըմբռնման սահմանները ընդլայնելու, մարդկության գիտելիքների պատմական փորձին և  պաշարին հաղորդակից դառնալու և այն ապագա սերունդներին փոխանցելու ու թանգարանների դինամիկայի և կենսունակության պահպանմանը նպաստող ջանքերի գործադրման համար:

Թանգարանները, իբրև խաղաղության և բարեկամության առաջատար ջատագովներ, միշտ կանգնած են տարաբնույթ խոչընդոտների առաջ և նրանց խաղաղասեր ու համատարած հաշտեցմանը միտված նպատակները մշտապես թանգարաններին տարատեսակ մարտահրավերների առջև են կանգնեցնում:

Թանգարանների մենաշնորհային ցուցադրությունների հարթակի վերածման, տարբեր պատմական տարածքները սրբության և ցուցադրվող աշխատանքները պաշտամունքի վերածելը, սեփական մշակույթին պատկանող արվեստի ստեղծագործությունները այլ մշակույթից առավել համարելը և ռասայական խտրականությունների տարածմանը նպաստելը մի մասն են այն խոչընդոտների, որոնք արգելք են հավասար պայմաններում՝ անաչառ և անկողմնակալ ցուցադրությունների կազմակերպման համար և ժամանակի ընթացքում կարող են լուրջ խոչընդոտներ առաջացնել թանգարանների գործունեության համար։

«Վիճահարույց պատմական պատմություններ և անպատմելի պատմությունների պատմումը թանգարաններում» խորագիրը համաշխարհային թանգարանների կոմիտեի կողմից թանգարանների օրվա առթիվ ընտրվել է որպես 2017 թվականի կարգախոս, և թանգարանները հետևելով այս կարգախոսին իրենց ցուցահանդեսները այնպես պետք է կազմակերպեն, որ կարողանան ներկայացնել իրենց պատմության ցավալի և խնամքով թաքցրած գաղտնիքները։ Այլ կերպ ասած, թանգարանները պետք է հանրությանը ներկայացնեն այն դժվար պատմելի պատմական իրողությունները, որոնց քիչ կամ սխալ անդրադարձ է եղել պատմության ընթացքում և փորձեն հանրայնացնել այն թեմաները, որոնց մասին քիչ է խոսվել։ Այս կարգախոսը ցույց է տալիս թանգարանների դերի կարևորությունը, և թե ինչպես են իրենց գործունեության արդյունքում վերածվել մարդկանց միջև խաղաղ հարաբերությունների հաստատման և ընդլայնման  յուրօրինակ բևեռի։ Այս կարգախոսը լի է այն գաղափարով, թե ինչպես պատմական վիճահարույց պատմությունների ընդունումը կարող է լինել առաջին քայլը հաշտեցման և կայուն խաղաղության մեկ դրոշի ներքո միասնական ապագա ստեղծելու գործում:

Եվ վերջում խոսքս ուզում եմ ավարտել այն հիշեցմամբ، որ սուրբ Ղուրանում Աստված 14 անգամ հորդորել է մարդկանց، որ հնարավորինս շատ ճանապարհորդեն աշխարհով մեկ، որ ավելի գիտակից սրտեր եւ աստվածային խրատներն ավելի լավ ընկալող ականջներ ունենան. Աստված սուրբ Ղուրանում հորդորում է ճանապարհորդել ու անցավորների թողած մշակույթին հաղորդակից դառնալ եւ ուսումնասիրելով նախնիների սերտածը، կերտածը، թողածը եւ վախճանը، դասեր քաղել անցավորների փորձից.