Կայքի հղումներ

    

«Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ և հեռանկարներ» խորագրով միջազգային համաժողովի շրջանակներում՝ «Երևանի Կապույտ Մզկիթի» հավաքական աղոթքի իմամ Ալի Շաջաանի  կողմից ընթերցված խոսքը  

Հանուն ողորմած եւ բարեգութ Աստծո،

ողջունում եմ հարգարժան մասնակիցներին ու պատվավոր հյուրերին եւ շնորհակալություն եմ հայտնում հանդիպման կազմակերպիչներին، որ նվաստիս հնարավորություն տվեցին իբրեւ Երեւանի կապույտ մզկիթի ներկայացուցիչ ելույթ ունենալ այս կարեւոր միջոցառման մասնակիցների առջեւ.

Անշուշտ، խաղաղության ու անվտանգության իրագործման եւ բարիդրացիական հարաբերությունների ձեւավորման շրջանակներում ամենակարեւոր քայլը համարվում է، միմյանց մշակույթին եւ աշխարհայացքներին լավ ծանոթ լինելը، ինչը փոխըմբռնման եւ փոխադարձ վստահության եւ կայուն խաղաղության կարեւոր հիմնասյուներից մեկն է համարվում.

Պատեհ եմ համարում հարգարժան ներկաներին տեղեկացնել، որ Հիսուսը եւ ներ մեծարգո մայր Մարիամը հատուկ եւ շատ պատվավոր տեղ են գրավում Սուրբ Ղուրանում.

Մարիամը միակ կինն է، որի անունը հստակորեն հիշատակված է Ղուրանում: Այս մեծապատիվ կնոջ անունը ավելի քան 30 անգամ կրկնվում է Ղուրանի տարբեր այաներում:

Ավետարանը، Աստծո մեծ մարգարեի Հիսուս Քրիստոսի լուսավոր գիրքը، Սուրբ Ղուրանում մեծ հարգանքի եւ փառքի է արժանացել եւ Մայեդե սուրայի 46-րդ այայում Ավետարանը հիշատակվել է، որպես լույսի، առաջնորդության եւ քարոզչության աղբյուր.

Ղուրանի տեսանկյունից، բոլոր միաստվածային կրոնները նույն ծագումն ունեն:

Աստծո կողմից ուղարկված բոլոր մարգարեները، անկախ ժամանակաշրջանային եւ տարածքային տարբերություններից، միեւնույն առաքելությունն ունեն եւ իսլամի մարգարե Մուհամադը իրականում Աստծո մեծ մարգարե Հիսուս Քրիստոսի առաքելության շարունակողն է համարվում:

Եվ վերջում، ես կցանկանայի، որ այս հանդիպումը մեծ օգուտ բերի սրտերի համախմբման، տեսակետների մերձեցման եւ միմյանց ավելի լավ ճանաչելու հույժ կարեւոր գործին.

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեզ հարգարժան ներկաներ եւ հանդիպման կազմակերպիչներին եւս մեկ անգամ իրենց բոլոր նախաձեռնություններում հաջողություն եմ մաղթում.