Կայքի հղումներ

    

 

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի զեկույցը «Հայացք، համամարդկային արժեքների եւ խաղաղ համագոյակցության հարցերի ընդհանրություններին տարբեր կրոններում» թեմայով، որն ընթերցվել է «Տարածաշրջանային խաղաղություն. իրողություններ եւ հեռանկարներ »խորագրով միջազգային համաժողովի ժամանակ

Ողջունելով բոլոր ներկաներին և այս կարևոր միջոցառման կազմակերպիչներին՝  խոսքս ուզում եմ սկսել զրադաշտական կրոնական դպրոցին պատկանող հետևյալ նախադասությամբ. «Ճանապարհը մեկն է, և դա է միակ ճշմարտությունըե, որը համարժեք է իսլամում առկա հետևյալ նախադասությանը. «Ճշմարիտ Աստծո ճանապարհը մեկն է, մնացյալ ճանապարհները ոչ այլ ինչ են, քան մոլորություն» (Ղուրան, Յունես սուրա,  այա 32):

Եթե հաշվի չառնենք մանր տարբերությունները, որոնք, որպես կանոն, արդյունք են կրոնների վրա թողած ժամանակային և տարածարջանային ազդեցությունների, ապա կնկատենք, որ աստվածային կրոնների հիմքն ու սկզբնաղբյուրը մեկն է և բոլոր աստվածային կրոններն իրենց հիմունքներում տարբերություն և հակասություն չունեն:

Այդ կապակցությամբ ամենակարող և օրհնյալ Աստված Սուրբ Ղուրանում ասում է. «Իսլամի մարգարեն հավատ է ընծայել այն ամենին, ինչ պատգամվել է նրան արարչի կողմից երկնքից և բոլոր հավատացյալներն էլ հավատում են՝  Աստծուն, նրա  հրեշտակներին, երկնային Սուրբ գրքերին և մարդկությանը ուղղորդելու համար ուղարկված բոլոր մարգարեներին՝ փաստելով, որ տարբերություն չեն դնում Աստծո կողմից ուղարկված մարգարեների միջև, քանզի լսել են Աստծո բոլոր հրամանները և անվերապահորեն հնազանդվում են դրանց: Նրանք անվերջ  կրկնում են. «Ով բարեգութ Աստված մեղքերի թողություն ենք հայցում քեզանից, քանզի բոլորիս վերջնական ճանապարհը և հանգրվանը վերադարձն է դեպի քեզ»:

Ստորև կներկայացվեն մեջբերումներ՝ խաղաղության և մարդկային կյանքի արժևորման հարցերի վերաբերյալ տարբեր կրոնների արտահայտած համանման մտքերից:

Պատմական հայացք նետելով սուրբ Մուհամմադի մարգարեության սկզբնական ժամակաշրջանին՝ նկատում ենք, որ երբ  մուսուլմանները, որոնք, Մեքքայի կռապաշտների հալածանքներին ենթակվելով, իսլամի մարգարեի հրամանով Հաբեշ (ներկայիս՝ Եթովպիա) գաղթեցին և երբ վերոնշյալ կռապաշտները  Հաբեշի քրիստոնյա թագավորից պահանջեցին իրենց վերահանձնել մուսուլմաններին, Հաբեշի թագավորը իրենից ապաստան խնդրած մուսուլմաններին լսելուց հետո ասաց. «Այս մարդու (իսլամի մարգարեի) ասածների և ավետարանում պատգամված խոսքերի միջև տարբերություն չեմ տեսնումե, և հրաժարվեց մուսուլմանների հանձնել Մեքքայի կռապաշտներին:

Շիա մուսուլմաններն այն համոզմանն են, որ բոլոր երկնային գրքերի և մարգարեների սկզբնաղբյուրը մեկն է և, բնականաբար, բոլոր մյուս երկնային գրքերում ևս մարդկային և բարոյական բոլոր կարևոր սկզբունքների վերաբերյալ նույն մոտեցումն է գրանցված: Պատմության ընթացքում բազում մարգարեներ միևնույն ժամանակաշրջանում կողք կողքի ապրել ու առաջնորդել են մարդկանց և երբևիցե, որևէ տարաձայնություն չի գրանցվել նրանց վարքի և խոսքի մեջ՝ նրանք բոլորն էլ միևնույն ուսուցումն են քարոզել:

Անվտանգ և խաղաղ կյանքի իրավունքը մարդկային բոլոր հասարակություններում ամենակարևոր մարդկային և բարոյական սկզբունքներից մեկն է համարվում:

Անգամ անզեն աչքով տեսանելի է, որ պատմության ընթացքում մարդկային հասարակությունները, որքան աստվածային ուսուցման և հոգևոր արժեքներից հեռացել կամ վերլուծել և ներկայացրել են աստվածային պատգամները իրենց ուզած ձևով, այնքան ավելի են շատացել պատերազմներն ու արյունահեղությունները:

Զրադաշտական տեքստերի տարբեր մասերում խաղաղության և նրա պահպանման մասին բազում հիշատակություններ և կայուն խաղաղության ու անդորրի հաստատման համար Աստծուն ուղղված բազում աղոթքներ կան պահպանված, և որպես ապացույց ասվածի կարելի է մեջբերել հետևյալ աղոթքը. «Ով արարող և ամենակարող Ահուրամազդա, քո անսահման ճշմարտության և մաքրամաքուր էության ոգով ստեղծիր զորեղ մի միջոց, որն ի զորու է խաղաղություն և հանգստություն հաստատել»  (3ասնա 29/ 10):

Ավեստայի մեկ այլ հատվածում ասվում է. «Պաշտում ենք Մազդայի մաքրամաքուր կրոնը, որը մեզ հեռու է պահում պատերազմից ու զենքից և ավետում է ինքնազոհողություն ու ճշմարտություն»:

Մեջբերված հատվածը զրադաշտականների ամենօրյա երկրպագության մասը կազմող աղոթքներից է, մեզ հայտնի է նաև, որ զրադաշտականներն իրենց ամենօրյա աղոթքներում ամենակարող Աստծուն խնդրում են, որ բոլոր ցեղերի միջև հարատև խաղաղություն ու ճշմարտություն հաստատի և հեռու պահի բոլորին պատերազմից։

Մեկ այլ հատվածում հանդիպում ենք հետևյալ տողերը. «Թող լինի այնպես, որ հաշտությունը պատերազմը ճնշի, բարեկամությունը իշխի գոռոզությանը և ճշմարտությունը հաղթի ստին»։

Սուրբ գրքում կարդում ենք. «Սիրիր քո նմաններին, ինչպես քո անձը» ‎ (Հին Կտակարան,  երկրորդ գիրք, Ելք։ 17)։

Համանման նախադասության հանդիպում ենք նաև Նոր Կտակարանում. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»  (Նոր Կտակարան, Մաթևոս 22:39 և Ղուկաս 25:11)։

Նմանատիպ միտք հանդիպում ենք նաև իսլամում, ձեր ուշադրությունն եմ հրավիրում Իմամ Ալիի խոսքերից մեկի վրա, որը նա իր կտակում մեջբերում է իբրև Սուրբ Մուհամմադից ավանդված պատգամ. «Ձեր հարևաններ հետ հարաբերություններում մի մոռացեք Աստծո մասին և քանի որ հարևանների իրավունքները իսլամի հարգարժան մարգարեի մոտ մեծ պատիվ է վայելել և ընդգծված կարևորության է արժանացել, մուսուլմաններից շատերը ենթադրել են, թե հարևանը հարևանից ժառանգություն է ստանում» ։

Աստվածային կրոնները խաղաղությունն ու հաշտությունը՝  հաջողության և երջանկության աղբյուր են համարում և շատ դեպքերում երկնային գրքերում խաղաղության, անվտանգության և բարեկամության պահպանման բազում հրամանների և հորդորների ենք հանդիպում։

Նոր Կտակարանում կարդում ենք. «Երջանիկ են նրանք, ովքեր խաղաղարար են, որովհետև նրանք կկոչվեն «Աստծու որդիներ»  (Նոր Կտակարան, Մաթևոս 5:9)։

Այդ առթիվ Սուրբ Ղուրանում կարդում ենք. «Ամեն անգամ, երբ կատաղի պատերազմի կրակ վառեն, Աստված կմարի այդ կրակը և իմացիր, որ պատերազմ հրահրողները, որ երկրի վրա անբարոյականություն տարածողներ են, սիրված չեն Աստծու կողմից»  (Ղուրան, Մայեդե սուրա, այա  64)։

Աստված Ղուրանի մեկ այլ հատվածում հրամայում է մարդկանց․ «Ով հավատացյալներ, որ հավատ եք ընծայել ինձ, բոլորդ խաղաղ և հաշտ կացեք և մի հետևեք սատանային, ով ձեր բացահայտ թշնամին է»  (Ղուրան, Բաղարե սուրա,  այա 208)։

Նաև կարդում ենք. «Մի բռնացեք քանզի Աստված չի սիրում բռնավորներին»  (Ղուրան, Մայեդե սուրա,  այա 87)։

Ղուրանից մեջբերված այաներից հստակ երևում է, որ Աստված պատերազմի հրահրումը սատանայական ուսուցման արդյունք է համարում և դժգոհելով պատերազմը հրահրողներից՝ հրամայում է խուսափել սատանայի հետևորդներ լինելուց։

Անգամ այն ժամանակ, երբ բոլոր ցեղերը և քաղաքները տարբեր պատճառաբանություններով պատերազմում էին միմյանց դեմ, Աստված իսլամի մարգարեին թույլ չի տալիս պատերազմել այն անհավատ-անաստվածների դեմ, ովքեր չեն հանդիսանում պատերազմ սկսողներ և չեն պատերազմում մուսուլմանների դեմ։

Աստված Ղուրանում հրամայում է. «Անգամ նրանք, ովքեր պատերազմում են ձեր դեմ, երբ ձեզանից հեռանան և խաղաղություն առաջարկելով ձեզ՝ այլևս չպայքարեն ձեր դեմ, այդ պարագայում Աստված արգելում է ձեզ բռնանալ նրանց խաղաղարար կամքին, բողոքել ու չհամաձայնել նրանց հետ»  (Ղուրան, Նեսա սուրա,  այա 60 և 98)։

Ինչպես նաև կարդում ենք․ «Եթե անաստվածները ցանկանան խաղաղություն և հաշտություն հաստատել, դու ևս ապավինիր Աստծուն և հաշտվիր նրանց հետ, քանզի Աստված տեսնում և լսում է ամեն ինչ և գիտե թե, որն է ավելի ճիշտ»  (Ղուրան, Անֆալ սուրա, այա 60 և Բաղարե սուրա, այա 192 և 3)։

«Նահջոլբալաղեե գրքի գործողությունների հատվածում տեսնում ենք, որ Իմամ Ալին՝ մարգարեի իրավահաջորդը, ըստ իսլամի շիաների, իր զորքի հրամանատարին գրած նամակում հրամայում է. «Եթե թշնամիդ քեզ խաղաղության է հրավիրում, անհնազանդությունդ մի կողմ դիր և մի հրաժարվիր խաղաղությունից, քանզի դա է հաճելի Աստծուն…»:

Ղուրանը հերքում է կրոնի և հավատքի ընդունման համար գործադրված ցանկացած ճնշում, պարտադրանք և հորդորում. «Կրոնում ոչ մի  պարտադրանք չկա, քանզի հիրավի առաջնորդության ճանապարհը մոլորության ճանապարհից լուսավոր է»  :

Տարբեր աղբյուրներում իսլամի մարգարեն ներկայացվում է իբրև վսեմ էության, բարձր բարոյականության, հիացմունքի արժանի՝ սրտացավ ու կարեկից հերոսի կերպարով:

Երջանկահիշատակ Գանդին գրում է. «Իսլամական կրոնում ՝ բռնություն և պարտադրանք գոյություն չունի: Իսլամի մարգարեի անձնական կյանքը կրոնական հարցերում բռնության և պարտադրանքի փիլիսոփայության հերքման լավագույն օրինակն է»:

Ղուրանը տարբեր կրոնների միջև խաղաղության հաստատման համար իսլամի մարգարեին պատվիրում է. «Ով մարգարե այլ կրոնների հետևորդներին ասա, եկե'ք  ճշմարիտ Աստծուց բացի չպաշտենք ոչ մեկի և համախմբվենք այն խոսքերի շուրջ, որոնք մեր ու ձեր կրոնում նույնն են»: Ինչպես նկատում ենք, Ղուրանն իսլամի մարգարեին չի հորդորում այլ կրոնների հետևորդներին ստիպել հետևել իր կրոնին, այլ պատգամում է համախմբվել այն ամենի շուրջ, ինչն ընդհանուր է բոլոր աստվածային կրոնների միջև:

Ղուրանն այնքան է կարևորում մարդկային կյանքը և այնքան է հարգում ու արժևորում մարդկանց կյանքում հանգստության և անդորրի առկայությունը, որ հասարակության յուրաքանչյուր անդամի ողջ մարդկային հասարակությանը համարժեք համարելով պատգամում է. «Եթե մի մարդը, անարդարացիորեն կսպանի մի անմեղ մարդու (անմեղսունակ է այն մարդը, ով սպանություն և անբարոյականություն չի գործել երկրի վրա) իմացիր, որ նրա այդ քայլը համարժեք է աշխարհի բոլոր մարդկանց սպանելուն և նա, ով մի մարդու կյանքին աջակցություն կցուցաբերի, հավասարազոր է նրան, ասես աջակցել է աշխարհի բոլոր մարդկանց՝ կյանք պարգևելով ողջ հասարակությանը»  (Ղուրան, Մայեդե սուրա, այա 42):

Այս այայից հստակորեն երևում է թե աստվածային կրոնների տեսանկյունից մարդիկ և մարդկային կյանքը որքան շատ են արժևորվում և արժանանում հարգանքի:

Խոսքս ուզում եմ ավարտել պարսից մեծ բանաստեղծ Հաֆեզից հետևյալ երկտողը մեջբերելով.

«Երկնային ու երկրային աշխարհների անվիճելի անդորրը մեկնությունն է երկու բառի՝ Բարեկամիդ հետ գթառատ, թշնամուդ հետ հանդուրժող եղիր»:

Վերջում, իբրև միջկրոնական հանդուրժողականության և հարգանքի լավագույն նմուշի մեջբերում, ցանկանում եմ կիսվել իրանական զինվորների մարդկային ազնիվ արարքի մասին պատմությամբ, համաձայն որի` երբ սիրիական բանակին օգնության հասած իրանական զինվորները «Իսլամական պետությանե ահաբեկչական զորքերին պարտության մատնելով ազատագրում են մի հայկական եկեղեցի՝ զինվորներից մեկը բարձրացնում է գետնին նետված սուրբ կույս Մարիամի արձանը և սեփական հագուստով մաքրելով՝ տեղադրում իր տեղում։ Զինակից ընկերները, տեսնելով այս մարդասիրական քայլը, կիսվում են այս նկարով համացանցում, իսկ Լիբանանի առողջապահության նախարարն այն տեղադրում է անձնական էջում՝ դրան կցելով հետևյալ հաղորդագրությունը. «Ով Մարիամ, հանգիստ կաց, քանզի Հիսուսը կրկին չի խաչվելու, որովհետև օգնության են հասել սուրբ Զահրայի որդիները». հայտնի է, որ իրանցի շիա կրոնի հետևորդները իրենց անվանում են՝ Իսլամի մեծ մարգարեի հարգարժան դուստեր և Իմամ Ալիի հավատարիմ տիկնոջ՝ Հազրաթե (սուրբ) Ֆաթիմայի որդիներ։