Կայքի հղումներ

    

 








Ղուրանի և իսլամական կանոնների մրցույթների հաղթողների պարգևատրումը

 

Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի  աջակցությամբ դեկտեմբերի 5-ին՝ իսլամի մարգարե Մուհամմադի և Իմամ Ջաֆար Սադեղի ծննդյան տարեդարձներին (լուսնային երրորդ ամսի 17-ին) Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ  հանդիսավոր  արարողություն, որի ընթացքում պարգևներ ստացան «Ղուրանն անգիր անելու» և «Իսլամական կանոնների» մրցույթների հաղթողներին: «Ղուրանն անգիր անելու» համար մրցանակներ հանձնվեցին տաս տարեկանից փոքր երեխաներին: Մրցանակներ հանձվեցին նաև «Իսլամական կանոններ» մրցույթի մասնակիցներին: