Կայքի հղումներ

    

Իսլամի մարգարե Մուհամմադի և Իմամ Ջաֆար Սադեղի ծննդյան տարեդարձները Երևանի Կապույտ մզկիթում

Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի աջակցությամբ դեկտեմբերի 5-ին Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ իսլամի մարգարե Մուհամմադի և Իմամ Ջաֆար Սադեղի ծննդյան տարեդարձներին նվիրված հանդիսավոր արարողություն: Ներկա էին հայաստանաբնակ իրանցիներ՝ գործարարներ, ուսանողներ, ուսուցիչներ և պետական ծառայողներ: Արարողությունը սկսվեց Ղուրանի մի քանի այաթների ընթերցմամբ, որից հետո Կապույտ մզկիթի ուրբաթօրյա աղոթապետ հոջաթօլէսլամ Շաջաանը ներկաներին ներկայացրեց մարգարեի կյանքն ու Իմամ Ջաֆար Սադեղի բարոյական նկարագիրը: Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, որի ընթացքում պատվոգրեր ստացան Երևանի Կապույտ մզկիթի նվիրյալ աշխատակիցները: